Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Վահագն Դավթյան.Ճանաչենք մեր մեծերին

20:00, Friday, 08 February, 2019
Վահագն Դավթյան.Ճանաչենք մեր մեծերին

Վահագն Դավթյանի ստեղծագործությունները սկսել են տպագրվել 1935 թվականից։ Հեղինակ է 40-ից ավելի բանաստեղծական ժողովածուների, գրական- հրապարակախոսական հոդվածների, 2 գրքերի՝ «Բարի հսկան», «Վիլյամ Սարոյանի մասին» գրքի, «Համառոտ պատմություն հայոց», «Անխորագիր» վիպակ, «Զուգահեռ Ճանապարհ», «Ի սկզբանե էր բանն», մամուլում տպագրված մոտ 1000 հոդվածների, գրախոսությունների, էսսեների, հուշագրությունների։

Թարգմանել է Ա. Ս. Պուշկինի, Ս. Ա. Եսենինի, Ա. Բլոկի, Շ. Պետեֆիի, Ռոբերտ Բըրնսի, Ռուդաքի, Մեժելայտիս, Ա. Կիրակոսյանի և այլոց բանաստեղծություններից։
    
    

Ծնվել է 1922 թվականին Արաբկիրում (Արևմտյան Հայաստան), որը ծվարած է Եփրատի ափին գտնվող Ոսկեգետակի մոտ։ 4 տարեկան է եղել, երբ Տրապիզոնից նավով գաղթել են և ժամանակավորապես հաստատվել Կրասնոդարում: Գաղթական արաբկիրցիները 1930-ական թվականներին եկել և Երևանում հիմնել են նոր Արաբկիր թաղամասը: Այդ մասին իմանալով՝ 1932 թվականին մոր և քրոջ հետ վերադառնում և հաստատվում են Երևանում, հայրը ավելի ուշ միանում է իրենց, քանի որ Կրասնոդարում փռնչիություն էր անում և օգնում ընտանիքին։

Դպրոցն ավարտելուց հետո ուղարկել են բանակ, անմիջապես սկսվել է երկրորդ համաշխարհային պատերազմը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, վիրավորվել է և վերադարձել տուն, ընդունվել համալսարան։

1948 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: : Եղել է «Ավանգարդ» թերթի աշխատակից՝ 1945-1954 թվականներին, «Գրական թերթի» պատասխանատու քարտուղար՝ 1954-1962 թվականներին, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր՝ 1962-1965 թվականներին, «Հայրենիքի ձայն» թերթի հիմնադիր-գլխավոր խմբագիր՝ 1965-1967 թվականներին, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահի տեղակալ՝ 1967-1981 թվականներին, «Վերածնված Հայաստան» հանդեսի գլխավոր խմբագիր՝ 1981-1991 թվականներին, Հայաստանի գրողների միության նախագահ՝ 1991-1994 թվականներին, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ՝ 1986 թվականին, ակադեմիկոս՝ 1996 թվականին: Մահացել է 1996 թվականի փետրվարի 21-ին Երևանում, աճյունն ամփոված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
8913 | 0 | 0
Facebook