Loading...

Articles

Այնքան շատ բան է եղել այս տարում որ չեմ կարող հատ-հատ նշել. Մաննե

22:06, Thursday, 20 December, 2018
Այնքան շատ բան է եղել այս տարում որ չեմ կարող հատ-հատ նշել. Մաննե
     Ինչպես արդեն բազմիցս տեղեկացրել ենք, ուսանողական ''Ադապտացիա'' ֆիլմը դեռ անցած տարվանից հաղթանակներ է գրանցում: Ամփոփելով այս տարվա հաջողությունները, ֆիլմի հեղինակը նշում է՜
     - Կարևոր է առաջին ֆիլմի համար այդ բոլորը, սակայն միշտ պետք է մտածել հաջորդ ֆիլմի մասին: Այս ֆիլմի շնորհիվ իրականացան իմ երազանքներից մի քանիսը: Դրանց թվում կարևոր եմ համարում Վենետիկը տեսնելու երազանքի իրականացումը: Այս տարի նկարահանեցի մի ֆիլմ, որի մասին շատ եմ մտածել դեռ վաղուց: Ֆիլմի Պրոդյուսեր Արարատ Գրիգորյանի հետ իրականացրեցի ''Ճայը'' ֆիլմի ստեղծումը: Այնքան շատ բան է եղել այս տարում որ չեմ կարող հատ-հատ նշել: Կարևորը այդ ամենից մնացել են բազմաթիվ էմոցիաներ, որոնք երկար կհիշեմ:
     ''Ադապտացիան'' կցուցադրվի Նիգերիայում, Ռուսաստանում: Այսքան հաջողությունները չեն խանգարում աշխատանքին?
    
    
- Հաջողությունները չեն խանգարում նոր ֆիլմ սկսել: Ինձ դրանք օգնում են, ոգեշնչում: Ի վերջո ֆիլմերը նկարահանվում են հանդիսատեսիհ hամար: Երբ նա հավանություն է տալիս աշխատանքիս, ուրեմն ես այն ստացված եմ համարում:
     Հեղինակը պատրաստվում է հաջորդ տարի ֆիլմը ցուցադրել ուսանողներին և ոչ միայն: Իսկ ''Ճայը ''ֆիլմը հանրությանը կներկայանա հաջորդ տարվանից:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5008 | 0 | 0
Facebook