Գիտելիքի հավերժ աղբյուր
Գիրքը մարդու կողմից ստեղծած ամենամեծ հրաշալիքն է: Բոլորին հայտնի է, որ գիրք կարդալը զարգացնում է մարդու ինտելեկտը և նպաստում մտավոր առողջության պահպանմանը: Անհրաժեշտ է միայն բացել գիրքը, թերթել էջերը և մեծ պատկերացում կազմել մարդկային հարաբերությունների մասին: Այսօրվա իմ զրուցակիցը 23 տարեկան Աիդան է ով չի պատկերացնում իր կյանքը առանց գրքի: 1. Ողջույն Աիդա, Աիդա որտե ՞ղ ես դու սիրում ընթերցել: Ողջույն, սովորաբար տանը՝ պատշգամբում: 2. Եթե դու հայտնվեիր անմարդաբնակ կղզում, և հնարավորություն ունենաիր որևէ մեկին քեզ հետ տանել ու՞մ կտանեիր: Քանի որ չկա նշված հստակ ժամանակ միգուցե ոչ մեկին էլ չտանեի: Որոշ ժամանակով մեակության մեջ անցկացնելը շատ լավ տարբերակ է: 3. Իսկ եթե այնպես պատահի, որ ողջ կյանքում ստիպված լինես բնակվել կղզում այդ ժամանակ ու՞մ կտանես: Չեմ կարծում, որ ինչ-որ մեկին տանելու իրավունք ունեմ (ծիծաղում է), կառաջարկեմ 3-4 հոգու (չասեմ ում) , ով կցանկանա նրան հետ էլ կգնամ: 4. Իսկ ինչպիսի գիրք կվերցնեիր քեզ հետ: Աստվածաշունչ: 5. Ո՞ր գրքերնե քեզ վրա մեծ ազդեցություն թողնում: Վերջին կարդացած գրքերից տպավորվել է Դոստոևսկու «Ոճիր ու պատիժ» -ը: Իսկ առհասարակ դետեկտիվներ ու առեզծվածային տարրեր պարունակող գրքերը: 6. Սովորաբար, որքա՞ն ժամանակ ես տրամադրում ընթերցելուն: Օրական չորս ժամ, եթե գիրքը հետաքրքիր է: 7. Կցանկանայի՞ր բնակվել մի աշխարհում որտեղ միայն գիրք սիրողներն են բնակվում, եթե այո ՝ ինչու՞: Իհարկե այո: Ես այս աշխարհում էլ շատ եմ ուրախանում, երբ հանդիպում եմ գրքասերի, որի հետ ոգևորված կարողանում եմ խոսել ինձ տպավորած գրքի մասին: Եվ ընդհանրապես գրքասերի հետ զրուցելը ցանկացած թեմայի շուրջ ինքնին շատ հետաքրքիր է: Ցավոք ոչ հաճախ կարող ենք հանդիպել նման մարդկանց: Պատկերացնում եմ ինչքան երջանիկ կլինեի, եթե բնակվեի գիրք սիրողների աշխարհում: 8. Ինչպիսի գրքեր խորհուրդ կտաս ընթերցել մեր ընթերցողներին: Վախենում եմ խորհուրդ տալ: Քանի որ տարիքի հետ մեկտեղ փոխվում է մարդու մտածելակերպը, ինչպես նաև նախընտրած գրքերի ցանկը: Այն ինչ այսօր տպավորում է ինձ, վաղը կարող է և չտպավորել: Բայց կնշեմ մի քանի գրքեր որոնք մեծ ազդեցություն են թողել ինձ վրա. Գաստոն Լերու «Օպերայի ուրվականը» , Դեն Բրաունի և Ագաթա Քրիստիի ցանկացած գրիք, Դոստոևսկի «Ոճիր և պատիժ» , Դենիել Քիզ «Ծաղիկներ Էլջերնոնի համար»: Այս գրքերը ինձ հոգեհարազատ են: Աիդա շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար: Քեզ նույնպես շնորհակալություն հետաքրքիր թեմա և հարցեր ընտրելու համար: |