Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Գիտելիքի հավերժ աղբյուր

22:46, pazartesi, 28 mayıs, 2018
Գիտելիքի հավերժ աղբյուր

Գիրքը մարդու կողմից ստեղծած ամենամեծ հրաշալիքն է: Բոլորին հայտնի է, որ գիրք կարդալը զարգացնում է մարդու ինտելեկտը և նպաստում մտավոր առողջության պահպանմանը:

Անհրաժեշտ է միայն բացել գիրքը, թերթել էջերը և մեծ պատկերացում կազմել մարդկային հարաբերությունների մասին:

Այսօրվա իմ զրուցակիցը 23 տարեկան Աիդան է ով չի պատկերացնում իր կյանքը առանց գրքի:

1. Ողջույն Աիդա, Աիդա որտե ՞ղ ես դու սիրում ընթերցել:

Ողջույն, սովորաբար տանը՝ պատշգամբում:

2. Եթե դու հայտնվեիր անմարդաբնակ կղզում, և հնարավորություն ունենաիր որևէ մեկին քեզ հետ տանել ու՞մ կտանեիր:

Քանի որ չկա նշված հստակ ժամանակ միգուցե ոչ մեկին էլ չտանեի: Որոշ ժամանակով մեակության մեջ անցկացնելը շատ լավ տարբերակ է:

3. Իսկ եթե այնպես պատահի, որ ողջ կյանքում ստիպված լինես բնակվել կղզում այդ ժամանակ ու՞մ կտանես:

Չեմ կարծում, որ ինչ-որ մեկին տանելու իրավունք ունեմ (ծիծաղում է), կառաջարկեմ 3-4 հոգու (չասեմ ում) , ով կցանկանա նրան հետ էլ կգնամ:

4. Իսկ ինչպիսի գիրք կվերցնեիր քեզ հետ:

Աստվածաշունչ:

5. Ո՞ր գրքերնե քեզ վրա մեծ ազդեցություն թողնում:

Վերջին կարդացած գրքերից տպավորվել է Դոստոևսկու «Ոճիր ու պատիժ» -ը: Իսկ առհասարակ դետեկտիվներ ու առեզծվածային տարրեր պարունակող գրքերը:

6. Սովորաբար, որքա՞ն ժամանակ ես տրամադրում ընթերցելուն:

Օրական չորս ժամ, եթե գիրքը հետաքրքիր է:

7. Կցանկանայի՞ր բնակվել մի աշխարհում որտեղ միայն գիրք սիրողներն են բնակվում, եթե այո ՝ ինչու՞:

Իհարկե այո: Ես այս աշխարհում էլ շատ եմ ուրախանում, երբ հանդիպում եմ գրքասերի, որի հետ ոգևորված կարողանում եմ խոսել ինձ տպավորած գրքի մասին: Եվ ընդհանրապես գրքասերի հետ զրուցելը ցանկացած թեմայի շուրջ ինքնին շատ հետաքրքիր է: Ցավոք ոչ հաճախ կարող ենք հանդիպել նման մարդկանց: Պատկերացնում եմ ինչքան երջանիկ կլինեի, եթե բնակվեի գիրք սիրողների աշխարհում:

8. Ինչպիսի գրքեր խորհուրդ կտաս ընթերցել մեր ընթերցողներին:

Վախենում եմ խորհուրդ տալ: Քանի որ տարիքի հետ մեկտեղ փոխվում է մարդու մտածելակերպը, ինչպես նաև նախընտրած գրքերի ցանկը: Այն ինչ այսօր տպավորում է ինձ, վաղը կարող է և չտպավորել: Բայց կնշեմ մի քանի գրքեր որոնք մեծ ազդեցություն են թողել ինձ վրա.

Գաստոն Լերու «Օպերայի ուրվականը» ,

Դեն Բրաունի և Ագաթա Քրիստիի ցանկացած գրիք,

Դոստոևսկի «Ոճիր և պատիժ» ,

Դենիել Քիզ «Ծաղիկներ Էլջերնոնի համար»:

Այս գրքերը ինձ հոգեհարազատ են:

Աիդա շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար:

Քեզ նույնպես շնորհակալություն հետաքրքիր թեմա և հարցեր ընտրելու համար:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4682 | 0 | 0
Facebook