Loading...

Articles

Բռնիր ձեռքս, ես կօգնեմ քեզ

21:07, Monday, 28 May, 2018
Բռնիր ձեռքս, ես կօգնեմ քեզ
    
    

Արի: Դու կարող ես: Բռնիր ձեռքս: Վեր բարձրացիր:

Ոչինչ եթե անգամ տապալվեմ հետդ գետնին, ոչինչ, եթե ցեխի մեջ շաղախվեմ. Ես ուզում եմ օգնել քեզ, ուզում եմ քեզ օգնելով՝ ինձ կարևոր մարդ զգալ: Հա, թո՛ղ ես եսասեր թվամ, եսակենտրոն լինելս թո՛ղ մարդկանց օգնելով արտացոլվի:

Եթե իմ կարիքն ունես գրի՛ր ինձ, արի, թակի՛ր դուռս, թույլ մի տուր քնեմ: Ես պարտավոր եմ օգնել քեզ, ձեզ, բոլորիդ: Ես ուզում եմ երջանկանալ՝ երջանկացնելով գոնե մեկին:

Ես ուզում եմ պատառ հացս կիսել քեզ հետ, ուզում եմ համոզված լինել, որ իմ կես պատառ հացի շնորհիվ ինչ-որ մեկի ստամոքսը կիսակուշտ է, իմ մի խորհրդի շնորհիվ՝ ինչ-որ մեկի աչքից՝ մի կաթիլ արցունք պակաս:


    

Ես սիրում եմ քեզ, հա հե՛նց քեզ, քեզ՝ ում նույնիսկ չեմ ճանաչում: Շատ հեշտ է սիրել բոլոր նրանց՝ ում շատերն են սիրում, իսկ ես սիրում եմ քեզ՝ կյանքի հակառակ կողմում մնացածին: Հե՛նց դու ունես իմ սիրո կարիքը, շատ սիրվածներն իմ սերն ի՞նչ են անում:


    

Դե ուրեմն մի վարանի՛ր, եթե կարդաս գրառումս, արի՛ ու խլի՛ր քո՝ հենց նոր ստացած իրավունքը: Իսկ ես՝ սպասելու եմ քեզ...


    

Անուշ Գասպարյան


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4098 | 0 | 0
Facebook