Loading...

Articles

Նիկոլը դիպլոմ չունի

16:13, Friday, 27 April, 2018
Նիկոլը դիպլոմ չունի
     «Նիկոլը դիպլոմ չունի՜, Նիկոլը դիպլոմ չունի՜» , արդեն 2-3 օր է սա են քննարկում՝ հացի խանութից մինչև համացանց:
     Ամուսինս էլ 4 դիպլոմ ունի՝ բանասեր է, բանասիրության մագիստրոս, լրագրող և միջազգայնագետ, ու ինչո՞վ է հիմա զբաղվում՝ բիզնեսով, ինչու՞, որովհետև չի ցանկացել մի քանի 1000 դոլար կաշառք տալ ինչ-որ պորտաբույծ պաշտոն զավթածի, որ ինքն էլ իր մասնագիտություններից որևէ մեկով աշխատի:
     «Նիկոլը դիպլոմ չունի՜, Նիկոլը դիպլոմ չունի՜» ... Իրենց խելքով (ոչ թե գնած) դիպլոմ ունեցողներն էլ համապատասխան աշխատանք չունեն, ավելի ճիշտ չունեին, հույսս շատ մեծ է, որ նոր, վերածնունդ ապրած Հայաստանում ամեն մեկս մեր գործով ենք զբաղվելու...
     Հ.Գ. Խելացի գլուխ ունենալ, բայց դիպլոմ չունենալը արատ չէ, գնված դիպլոմներ ու դոկտոր-պրոֆեսորի կոչում ունենալով ուսերին գլուխ չունենալն է արատ՝ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ ...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
3
Dislike
0
6599 | 0 | 0
Facebook