Դիկտատուրայի տրամաբանությունը դա կացնի տրամաբանությունն է:
Մաքսիմ Գորկի (1868 - 1936), խորհրդային ռուս գրող
Պետությունը նրա համար չէ, որ կյանքը դրախտի վերածի, այլ նրա համար է, որ թույլ չտա կյանքը դժոխքի վերածել:
Նիկոլայ Բերդյաև (1874 - 1948), ռուս գրող
Ազատությունն ինքնին անհավասարության իրավունք է:
Նիկոլայ Բերդյաև
Հեղափոխությունների արդյունքում դեմոկրատիան երբեք չի հաղթել:
Նիկոլայ Բերդյաև
Ցանկացած իշխանություն իր մեջ թույն է պարունակում:
Նիկոլայ Բերդյաև
Ժողովրդի պատմությունը ցարին է պատկանում:
Նիկոլայ Կարամզին (1766 - 1826), ռուս պատմաբան
Ժողովուրդը շղթայված պահելու ենթակա կատաղած ոհմակ չէ: Եթե նա հիրավի ազատ է, միշտ հանդարտ է ու զուսպ, բայց երբ նա ստորացված վիճակում է հայտնվում, դառնում է կատաղի ու անսանձ:
Օնորե Միրաբո (1749 - 1791), Ֆրանսիական Մեծ հեղափոխության գործիչ, հռետոր
Մեր կյանքում ոչ այնքան կարևոր է այն, թե ինչ վիճակում ենք գտնվում, այլ այն, թե ինչ ուղղությամբ ենք գնում:
Օլիվեր Ուենդել Հոլմզ (1809 - 1894), ամերիկացի բանաստեղծ
Ցանկացած իշխանություն շարունակական դավադրություն է:
Օնորե դը Բալզակ (1799 - 1850), ֆրանսիացի գրող
Կուսակցությունն իր էությամբ ապականություն (կոռուպցիա) է: Վիճակը կարող է փոխվել, երբ տարբեր կուսակցություններն իրարից աչք չեն կտրում: Վերահսկողությունից զերծ մեկ կուսակցությունը, սակայն, ապականություն է, սանձազերծվածություն և ոչինչ ավելի: Այն ճնշում է քննադատության յուրաքանչյուր ակնարկ ու ճշմարտության յուրաքանչյուր դրսևորում:
Օսվալդ Շպենգլեր (1880 - 1936), գերմանացի պատմաբան ու փիլիսոփա
Քաղաքականությունը դա հարուստների ընտրարշավի համար հարուստներից փող ու աղքատների ձայնը ստանալու և մեկին մյուսից պաշտպանելու ազնվաբարո արվեստն է:
Օսկար Ամերինջեր, ամերիկացի սոցիոլոգ
Երկու չարիքներից մեկի ընտրության առաջ կանգնած հոռետեսն ընտրում է երկուսն էլ:
Օսկար Ուայլդ (1854 - 1900), իռլանդացի գրող, բանաստեղծ ու դրամատուրգ
Դեմոկրատիան դա ժողովրդի օգնությամբ ժողովրդի հիմարացումն է՝ հանուն ժողովրդի:
Օսկար Ուայլդ
Երբեք այնքան շատ չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որս անելուց հետո և ընտրություններից առաջ:
Օտտո ֆոն Բիսմարկ (1815 - 1898), միավորված Գերմանիայի առաջին կանցլերը
Քաղաքականությունը հնարավորի արվեստն է:
Օտտո ֆոն Բիսմարկ
Քաղաքականությունը դա հանգամանքներին հարմարվելու և ամեն ինչից, նույնիսկ նողկալիից օգուտ քաղելու արվեստն է:
Օտտո ֆոն Բիսմարկ
Առանց չարաշահման՝ իշխանությունը հմայիչ չէ:
Պոլ Վալերի (1871 - 1945), ֆրանսիացի բանաստեղծ
Կոռուպցիան ճշմարիտ ցուցիչ է այն բանի, որ իշխանությունը ոչ միայն կորցրել է պետությունը կառավարելու ունակությունը, այլև վերջնականապես կորցրել է նաև խիղճը:
Պավել Կուրյանոֆ, ռուսաստանցի անհատ ձեռներեց
Կոռուպցիայի կեցավայրն այն երկրներն են, որոնցում շատ են արգելող օրենքները, իսկ կոռուպցիայի կերակուրը հասարակ ժողովուրդն է:
Պավել Կուրյանոֆ
Նոր ղեկավարին հնի հանձնարարականով ընտրելը նույնն է, թե նախկինին կառավարման նոր ժամանակամիջոց ես հատկացրել:
Պավել Կուրյանոֆ
Ենթակաների վրա ազդելու երեք եղանակ կա՝ պարգևատրել, վախեցնել և անձնական օրինակ ցույց տալ: Վերջինն ամենահուսալին է:
Պավել Նախիմով (1802 - 1855), ռուս ծովակալ
Իշխանավորներն այդպես պինդ են կառչում իրենց իշխանությունից, որովհետև վախենում են դառնալ այն իրավազուրկ աղբը, որպիսին համարում են մնացյալին:
Անհայտ հեղինակ
Ոչ մի շվեյցարացի դեմոկրատիայի մասին չի մտածում, երբ խորհում է իր երկրի մասին. նա միայն ծաղկման մասին է մտածում: Նրա մտապատկերում վաղուց արդեն Շվեյցարիայի կերպարը դեմոկրատիայի հետ չի բաղդատվում, որովհետև այդ դեմոկրատիան պարզապես ներկա է իր երկրում:
Պիտեր Բիքսել (ծնվել է 1935-ին), շվեյցարացի և գերմանացի գրող
Հանդարտության ու անվտանգության համար իշխանության հասնելու ձգտումը նույնն է, թե բարձրանաս հրաբխի վրա՝ փոթորկից պատսպարվելու համար:
Ֆրանչեսկո Պետրարկա (1304 - 1374), իտալացի բանաստեղծ
Այն մարդիկ, ովքեր իրեն այնքան խելացի են համարում, որ իրենց հեռու են պահում քաղաքականությունից, պատժվում են նրանով, որ իրենց կառավարում են իրենցից ավելի հիմարները:
Պլատոն (մ.թ.ա. 429-427 - 347), հույն փիլիսոփա
Երբ ասպարեզ է գալիս բռնակալը, նա աճում է որպես ժողովրդի ընտրյալ:
Պլատոն
Բռնակալի առաջին խնդիրը քաղաքացիներին մշտապես որևէ պատերազմի մեջ ներքաշելն է, որպեսզի ժողովուրդը կարիքի մեջ հայտնվի ու առաջնորդ ուզենա..Իսկ եթե այդ բռնակալը որևէ մեկին կասկածի, որ նա ազատամիտ է ու մերժում է իր կառավարումը, ապա այդպիսի մարդուն նա ոչնչացնում է՝ այն պատճառաբանությամբ, թե նա ծախվել է թշնամուն:
Պլատոն
Քաղաքական կրավորականության պատիժը լինում է չարագործների իշխանությունը:
Պլատոն
Առանձին մարդիկ կարող են ուրիշներին մոլորեցնել ու իրենք էլ մոլորության մեջ հայտնվել, բայց ոչ ոք չի կարող բոլորին մոլորեցնել:
Պլինիոս Կրտսեր (մ.թ. 61 - 113), հռոմեացի քաղաքական գործիչ, գրող և փաստաբան
Ինչպես մարդու, այնպես էլ պետության ամենածանր հիվանդությունն այն հիվանդությունն է, որն սկսվում է գլխից:
Պլինիոս Կրտսեր
Մանր մեղքերը խոշոր են թվում, երբ դրանք բացահայտվում են այն մարդկանց վարքում, որոնց իշխանություն է վստահված:
Պլուտարքոս (մ.թ. 46 - 120), հույն պիլիսոփա, գրող, հասարակական գործիչ
Վատագույն կրքերն ու իշխանությունն իր անձի մեջ համատեղող մարդուց ահավոր գազան չկա:
Պլուտարքոս
Բռնակալի արյունռուշտության գլխավոր պատճառը վախկոտությունն է: