Loading...

Articles

Մարդկության քրեական ժամանակագրություն. հունվարի 22

20:22, Monday, 22 January, 2018
Մարդկության քրեական ժամանակագրություն. հունվարի 22

1969 թվականի հունվարի 22-ին խորհրդային բանակի կրտսեր լեյտենանտ Վիկտոր Իլյինը Մոսկվայում փորձում է սպանել ԽՄԿԿ Կենտկոմի Գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևին:


     «Մակարով» մակնիշի երկու ատրճանակներից նա Կրեմլի Բորովիցկի դարպասների մոտ 16 անգամ կրակում է կառավարական ավտոշարասյան վրա: Բայց արձակած գնդակները նպատակակետին չեն հասնում: Մահափորձը կատարողը ենթադրել էր, թե Բրեժնևը գտնվում է շարասյան երկրորդ մեքենայի մեջ, ինչպես նախատեսված է եղել ըստ կարգի, մինչդեռ գլխավոր քարտուղարն այս անգամ երրորդ մեքենան է նստել:

Հարձակման արդյունքում սպանվել է մեքենայի վարորդ Ժարկովը, վիրավորվել են մեկ մոտոցիկլետավար, տիեզերագնացներ Բերեգովոյն ու Նիկոլաևը: Մահափորձի պահին տիեզերագնացների դիմավորումը հեռարձակվել է կենտրոնական հեռուստատեսությամբ, ու միլիոնավոր հեռուստադիտողներ, քանի դեռ հեռարձակումը չէր դադարեցվել, մի քանի վայրկյան հնարավորություն են ունեցել տեսնել տեղի ունեցածը:

Հետաքննության ընթացքում Իլյինը հոգեկան հիվանդ է ճանաչվել ու բանտարկվել է հոգեբուժարանում, որտեղի մեկուսարանում նա ապրել է 20 տարի:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4546 | 0 | 0
Facebook