Ըստ ավանդական բժշկության՝ եթե մարդը դժվարությամբ է քնում, մեկ մեծ բաժակ կաթը (երբեմն մեկ թեյի գդալ մեղրի հետ խառնած) օգտակար ծառայություն կարող է մատուցել:
Բայց, ըստ էության, դա մոլորություն է: Իհարկե, կաթը «տրիպտոֆան» (ամինաթթու է) է պարունակում, որը նպաստում է, որ մարդու գանգուղեղը «սերոտոնին» կոչվող նյութն արտադրի, իսկ սերոտոնինը նպաստում է քնելուն ու երազատեսությանը:
Բայց եթե կաթի ներգործությունն այդքան նշանակալի լիներ, ապա առավոտյան մեկ բաժակ կակաո խմած մարդիկ պետք է որ գոնե մինչև կեսօր շարունակ ննջեին: Մինչդեռ իրականում կաթում առկա տրիպտոֆանի քանակությունը ննջեցնելու համար բավարար չէ:
Բացի այդ, կաթում առկա են բազում այլ նյութեր, որոնք խոչընդոտում են տրոպտոֆինի ներթափանցումը գլխուղեղ:
Փաստորեն, երեկոյան կաթ խմելն ավելի շատ արարողություն է, որն ընդամենն օգնում է, որ մարդը խաղաղվի ու մի քիչ լիցքաթափվի: