Loading...

Articles

Վիրտուալ Հայաստանի Հանրապետություն

20:59, Wednesday, 27 December, 2017
Վիրտուալ Հայաստանի Հանրապետություն
    
     Ազատ ժամանակը լցնելը և հայրենասիրությունը մի շարք հայ երիտասարդներ յուրովի են համադրել՝ կերտելով Վիրտուալ Հայաստանի Հանրապետություն՝ օնլայն ստրատեգիական խաղային հարթակում:
    
     Թեպետ և խաղը վիրտուալ է, սակայն մի շարք ընդհանրություններ ու ինչ-որ տեղ նաև առավելություններ կան ռեալ կյանքի հանդեպ: Ինչպես և առօրյա կյանքում, այստեղ էլ Հայաստանը ունի երկու հավերժական թշնամի՝ Ադրբեջան և Թուրքիա: Հայաստանը ներկայացված է 6 տարածքային միավորների տեսքով՝ Լոռի, Սևան, Արարատ (մայրաքաղաք), Վայոց Ձոր, Սյունիք, Արագածոտն: Արցախի Հանրապետությունը խաղում նշված է որպես Ադրբեջանի տարածք, սակայն հայ քաջերը արդեն երկար ժամանակ է թույլ չեն տալիս ադրբեջանական խաղացողներին գրավել այն, ավելին, հայերի տիրապետության տակ է ամբողջ Ադրբեջանը՝ ընդհուպ մինչև մայրաքաղաք Բաքուն:
    
     Այլ է կարգավիճակը Թուրքիայի, քանի որ այն համարվում է վիրտուալ հարթակի խոշորագույն գերտերություններից մեկը, սակայն Հայաստանի ուժի հետ հաշվի չնստել չկարողանալով՝ ձգտում է մնալ նեյտրալ կարգավիճակում:
    
     Խաղում ամեն հայ ունի իր նախընտրելի զբաղմունքը. ընտրությունը մեծ է, քաղաքականություն, (ընդհուպ մինչև նախագահի ընտրություն, կուսակցություններ, ազգային ժողով 20 խաղացող պատգամավորական կազմով, օրենքներ), առևտուր (շուրջ 100 անվանում ապրանքներ, հարկեր, պետական բյուջե, ազգային Դրամի առկայություն, ոսկի - դրամ կուրսի կայուն մակարդակ), լրագրողություն, դիվանագիտություն այլ ազգերի պաշտոնյա խաղացողների հետ, պատերազմներ, ձեռնարկատիրություն (գործարաններ, աշխատողներ):
    
     Խաղով հայ երիտասարդների կապը չի սահմանափակվում, նրանք պարբերաբար հանդիպումներ են կազմակերպում մի շարք քննարկումների և առհասարակ հաճելի ժամանց անցկացնելու համար:
    
     Դե ինչ, եթե ցանկություն ունենաք միանալ թիմին, գրանցվեք այս հղումով https://suna.e-sim.org/lan.384471/:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4697 | 0 | 0
Facebook