Loading...

Articles

Նոր տարվա գաղտնիքը

15:04, Thursday, 21 December, 2017
Նոր տարվա գաղտնիքը

Ամանորյա անակնկալները շարունակվում են Կապանի N13 հիմնական դպրոցում: /Vա, բ, VIբ դասարան. դասղեկներ՝ Ռիմա Մկրտչյան, Աստղիկ Համբարձումյան, Նաիրա Գրիգորյան/

Ժամանակները փոփոխվում են, բայց չի փոխվում Նոր տարվա գաղտնիքը, չի փոխվում խորհուրդը, որն է` հետևում թողնել անհաջողությունները և հույսով նայել ապագային: Համերգ-ներկայացմանը ելույթ ունեցող դպրոցի սաները հերթական անգամ կարողացան ուրախացնել ծնողներին և մանկավարժական անձնակազմին: Նրանք և՛ երգում էին, և՛ պարում, և՛ զվարճալի բեմադրություններ ներկայացնում` նոր և թարմ լիցքեր հաղորդելով միջոցառման մասնակիցներին: Միջոցառման վերջում դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանը հանդես եկավ շնորհավորական խոսքով` մաղթելով կրթական հաջողություններով լի նոր տարի:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3186 | 0 | 0
Facebook