Սիրել մայրենին, նշանակում է լինել բարձր առաքինությունների տեր մարդ
Կապանի N13 հիմնական դպրոցի I ա, բ դասարանի սաները /Դասվարներ Ա.Դանիելյան, Ռոզա Թևանյան/ կազմակերպեցին ծաղկադրում Մեսրոպ Մաշտոցի հուշաքանդակին: Միջոցառումների շարքը Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ նախաձեռնել էր տարրական մ/մ նախագահ Հասմիկ Մելքոմյանը:
Փոքրիկները հնչեցրին բանաստեղծություններ, ասույթներ` նվիրված մայրենիին, հայոց լեզվին: Երեխաները արժևորեցին լեզվի դերը` որպես ազգապահպան գործոն, երդվեցին անաղարտ պահել մայրենին:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան