Իրաքյան զորքերի՝ Քրիքուքի վրա հարձակումը կարելի է համարել քրդերի հանդեպ պատերազմի հայտարարում: Այս մասին հայտարարել է իրաքյան քրդերի զինված խմբավորումների՝ փեշմերգայի ղեկավարությունը:
Նշվում է, որ հարձակմանը մասնակցում են նաև շիա աշխարհազորայինները՝ Իրանի իսլամական հեղափոխության պահակային կորպուսի ղեկավարությամբ:
Քրդական ուժերի հայտարարության մեջ ասվում է նաև, որ Իրաքի վարչապետ ալ Աբադիի կառավարությունը Քրդստանի դեմ պատերազմի գլխավոր մեղավորն է և հարձակման համար մեծ գին կվճարի: