Դուբայի ոստիկանությունը ոստիկանական 6 բաժանմունքի մոտակայքում «խելացի» նստարաններ է տեղադրել: Քաղաքի ոստիկանությունը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ նստարաններն աշխատում են արևի էներգիայով, ունեն 2 USB լար՝ էլեկտրական սարքերի լիցքավորման համար, և Wi-Fi՝ ինտերնետից օգտվելու համար: Նստարանները լույս են տալիս մթության մեջ և սառչում շոգ եղանակին: Դրանք նաև տեղեկություններ են տրամադրում բնակիչներին ոստիկանության բջջային հավելվածների և ընթացիկ եղանակային պայմանների մասին: |