Loading...

Articles

5-րդ դարում տեղի ունեցած կոտորածի վայրում հայտնաբերվել են մատանիներ ու ոսկեդրամ

erevannews
Author:
erevannews
01:52, Tuesday, 17 October, 2017
5-րդ դարում տեղի ունեցած կոտորածի վայրում հայտնաբերվել են մատանիներ ու ոսկեդրամ
     Շվեդական Էլանդ կղզում, որը գտնվում է Բալթիկ ծովում, հայտնաբերվել են 2 ոսկե մատանի և ոսկեդրամ: Դրանք թվագրվել են մեր թվագրության 5-րդ դարով, հայտնում է The Local-ը: Հնագետների խոսքերով՝ գտածոն խոսում է այն մասին, որ տեղաբնակները սերտ շփումներ են ունեցել Հռոմեական կայսրության հետ: Միևնույն վայրում հայտվել է նաև հռոմեական ապակու կտոր: Հնարավոր է, այդ տեղում վեր խոյացած է եղել ցեղի առաջնորդի տունը:
     Մետաղադրամի մի կողմում պատկերված է կայսր Վալենտինիան 3-րդն, ով գահակալել է 425-455 թթ.: Ոսկեդրամի վրա կայսրը մի ոտքով հենված է բարբարոսի գլխի վրա:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7493 | 0 | 0
Facebook