Loading...

Articles

ԵՐԱԶՆԵՐ

20:56, Wednesday, 20 March, 2013
ԵՐԱԶՆԵՐ
     ԵՐԱԶՆԵՐ
     Շուրջս եռուն կեանքն է վազում,
     Իսկ ես մթնած ամպերի պէս,
     Լուռ ճեմում եմ անուրջներում:
     Մտքում կերտում ու արարում,
     Հորդ եմ տալիս ու վարարում:
     Թիթեռ սարքած երազներս,
     Շաղ եմ տալիս բաց երկնքում:
     Շաղ եմ տալիս ու նայում,
     Թէ ուր հասան իմ երազներ:
     Նայում, լռում ու արտասվում,
     Մեղմ աղօթում Բարձրեալ Աստուծուն,
     Որ այս կեանքի չոր հանդերում,
     Մի օր ծիլ տան իմ երազներ:
    
    

Վարդան Հովէեան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
4896 | 2 | 0
Facebook