Loading...

Articles

ԼՌԵՑ

10:28, Wednesday, 27 March, 2013
ԼՌԵՑ
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Գոռում էր, որոտում երկինքը գորշ,
     Ժայթքում էին, դղրդում լեռները ողջ,
     Շանթում էին, գրոհում ռազմիկները հայ,
     Յորդում էր, վարարում արիւնը բորբ:
    
     Եւ յանկարծ լռեց… լռեց ամէն բան,
     Վերջին ռազմիկի, վերջին փամփուշտով,
     Լռեց անգամ երկինքը որոտան,
     Ու նա ընկաւ… ընկաւ լռելեայն:
    
     Կրակոտ աչքերը լեռներին հառած,
     Փորձում էր մրմնջալ շուրթերով սառած,
     Ֆիդայու երգը հոգում պարուրած,
     Գնաց ձուլուելու պապերին յաղթած:
    
    

Վարդան Հովէեան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4745 | 0 | 0
Facebook