Սպիտակ նեֆրիտից պատրաստված եզակի թալիսման է հայտնաբերվել Բուլղարիայում՝ Կալիաքրա հրվանդանում իրականացվող պեղումների ժամանակ, գրում է Novinite-ը: Գիտնականները ենթադրում են, որ այն պատրաստվել է Չինաստանում՝ Յուան դինաստիայի օրոք 14-րդ դարում:
Արտեֆակտն առաջինն է այս երկրում իր տեսակի մեջ: Այն գտնվել է միջնադարյան Կալիաքրա ամրոցի պեղումների ժամանակ: