Ռուսաստանի Վլադիմիրի մարզում իրար են բախվել ավտոբուսն ու գնացքը, ինչի հետևանքով 18 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Վլադիմիրի նահանգապետին:
Պոկրով քաղաքի մշակույթի տանը փրկարարները 34 տուժածների համար ժամանակավոր ապաստարան են բացել: Նշվում է, որ վթարի ենթարկված ավտոբուսը ղազախական պետհամարանիշերով է եղել: Հայտնի է նաև, որ բոլոր ուղևորներն Ուզբեկստանի քաղաքացիներ են եղել, իսկ 2 վարորդները՝ Ղազախստանի: