Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահը երեկ ներկա է գտնվել «Երևան շոու-2017» ոսկերչական իրերի և ժամացույցների միջազգային 8-րդ ցուցահանդեսի բացման արարողությանը:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով հետևյալը. «Ասենք՝ ինչ աստիճանի պետք է լինի քծնանքդ, որ ոսկու ցուցահանդեսին Սերժի արձանիկի մոմե հիմքը պատրաստես։ Սերժն էլ տեսնելուց չի ասում՝ ռադ արեք, այլ ուշադիր ուսումնասիրում է։ Նազարբաևի փոշին վերցրեք վրայից»: