ԱՄՆ Ֆլորիդա նահանգում 1983թ. իրականացրած կրկնակի սպանության համար տղամարդու են մահապատժի ենթարկել, հայտնում է Associated Press-ը: Մահապատիժն իրագործել են մահացու ներարկման միջոցով: Հատկանշական է, որ մինչև վերջին պահը տղամարդը չի ընդունել իր մեղքը:
Մահապատժի վճիռը նա բողոքարկել է վերաքննիչ դատարանում՝ նշելով, որ իր նկատմամբ մահապատժի ոչ սահմանադրական միջոցներ են կիրառում: Դատարանը, սակայն, մերժել է նրա դիմումը: