«Հանրապետական խմբակցության կողմից համարժեք արձագանք չեղավ: Եթե սա մարտահրավեր է, համարեք, որ ընդունում ենք այն», - ԱԺ այսօրվա նիստի մեկնարկին հայտարարել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով իր և ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանի միջև երեկվա
միջադեպին:
Հիշեցնենք՝ երեկ միջադեպ էրր տեղի ունեցել Ազգային ժողովի միջանցքում: Ըստ Նիկոլ Փաշինյանի` «Ֆեյսբուքում» արած հայտարարության, իր վրա հարձակվել և բռունցքներով հարվածել էր ՀՀԿ խմբակցության անդամ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը:
Վերջինը լրագրողների հետ զրույցում հերքել էր այդ հայտարարությունն՝ ասելով, որ «եթե ես բռունցքներով հարձակվեի որևէ մեկի վրա, համոզված եղեք, իրեն հիվանդանոց կտանեին» ։