Մարդկության պատմության մեծագույն, կարևորագույն թվականները (նախորդի շարունակությունը)
Հիմնադրություններ, հայտնագործություններ, գյուտեր
1300 թվական – Եվրոպայում տարածվում է ձեռնասայլակի գործածումը: 1340 թվական – Բելգիայի Լիեժ քաղաքի մոտ կառուցվում է առաջին դոմնային վառարանը: 1346 թվական – Կրեսիի ճակատամարտում (ներկայիս Կալե քաղաքի մոտ) առաջին անգամ թնդանոթ է կիրառվում: 1370 թվական – Տենոչտիտլանի (Մեքսիկա) հիմնադրումը: 1440 թվական – Գուտենբերգն ստեղծում է տպագրական հաստոցը: 1470 թվական – գլանահաստոցի (բլյումինգ) գյուտը: 1480 թվական – Լեոնարդո դա Վինչին գծագրում է անկարգելը (պարաշյուտ): 1488 թվական – Պորտուգալացի ծովագնաց Բարդուղիմեոս Դիաշը հասնում է Աֆրիկայի ծայր հարավում գտնվող Բարեհուսո հրվանդան: 1492 թվական – Քրիստափոր Կոլումբոսը հասնում է Կուբա և Հայիթի: 1492 թվական – Լեոնարդո դա Վինչին թռչող սարք է նախագծում: 1493 – 1496 թվականներ – Կոլումբոսի երկրորդ նավարկությունը. Փոքր Անտիլյան կղզիների հայտնաբերումը: 1494 թվական – Նոր աշխարհի բաժանումը Իսպանիայի և Պորտուգալիայի միջև: 1497 թվական – Ֆրանսիացի ծովագնաց և վաճառական Ժան Կաբոտը հասնում է Հյուսիսային Ամերիկայի ափերին: 1498 թվական – Քրիստափոր Կոլումբոսը հասնում է ամերիկյան մայրամաքի (Վենեսուելա) ափերին, իսկ պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման հասնում է Հնդկաստան (Կալկաթա): 1499 թվական – Ծագումով իտալացի ծովագնաց Ամերիգո Վեսպուչին Իսպանիայի տրամադրած նավատորմով հասնում է Հարավային Ամերիկայի հյուսիսային ափ (Գայանա): Լոթարինգիացի քարտեզագիր Մ. Վալձեմյուլլերը Ամերիկա մայրամաքի հայտնագործումը վերագրում է նրան: 1511 թվական – Գերմանացի արհեստավոր (կողպեքների մասնագետ) Պետեր Հենլյայնը ստեղծում է գրպանի առաջին ժամացույցը: 1513 թվական – Իսպանացի ծովագնաց Վասկո Նունյես դե Բալբոան Ամերիկա մայրցամաքում հիմնում է առաջին եվրոպական քաղաքը, նա Խաղաղ օվկիանոսի ափ հասած առաջին եվրոպացին է: 1517 թվական – Ռեֆորմացիայի սկիզբը Եվրոպայում (Մարտին Լյութեր): 1521 թվական – Ֆերնանդո Մագելանը հայտնաբերում է Ֆիլիպինյան կղզիները: Այս նույն թվականին իսպանացի կոնկիստադորները գրավում են ինկերի մայրաքաղաք Տենոչտիտլանը: 1530 թվական – Վենետիկցի բժիշկ, գրող և գիտնական Ջիրոլամո Ֆրաքաստորոն նկարագրում է «սիֆիլիս» հիվանդությունն ու տալիս դրա բուժման միջոցները: 1534 թվական – ֆրանսիացի ծովագնաց Ժան Քարտիեն հասնում է Կանադայի ափերին ու հետազոտում է Սուրբ Լավրենտիոս գետը: 1536 թվական – Կալվինականության հիմնադիր Ժան Կալվինը հաստատվում է Ժնևում և հրատարակում է «Քրիստոնեական կրոնի կատեխիզիս» -ը: 1543 թվական – Նիկոլայ Կոպերնիկոսը հրատարակում է «Երկնային ոլորտների պտույտի մասին» աշխատությունը, (Արեգակակենտրոն տեսություն), իսկ բելգիացի բժիշկ Անդրեաս Վեզալը հրատարակում է մարդու անատոմիային նվիրված առաջին աշխատությունը Եվրոպայում: 1544 թվական – Գերմանացի գիտնական Գ. Հարթմանը բացահայտում է մագնիսական ձգողականությունը: 1545 թվական – Ֆրանսիացի վիրաբույժ, արդի բժշկության հայրերից մեկը հանդիսացող Ամբրուազ Պարեն հանձնարարում է անդամհատման դեպքում, շիկացած դանակով վերքն այրելու փոխարեն, գործածել վիրակապ ու մետաքսաթել՝ արնահոսությունը դադարեցնելու համար: 1546 թվական – առաջին անգամ ենթադրություն է արվում, որ վարակիչ հիվանդությունը տարածվում է շփման միջոցով: Մոտավորապես 1550 թվական – Ֆրանսիացի Բերնար Պալիսին էականորեն կատարելագործում է խեցեղենի պատրաստման տեխնոլոգիան: |