Loading...

Articles

Ֆիթնես աչքերի համար

Մարի
Author:
Մարի
14:47, Monday, 18 March, 2013
Ֆիթնես աչքերի համար

Ծնողներիս մոտ կարճատեսություն է: Սակայն, բարեբախտաբար, իմ տեսողության հետ ամեն ինչ կարգին է: Կցանկանայի, որ հետագայում էլ այդպես լիներ: Կանխարգելման ինչ միջոցներ կարող եք խորհուրդ տալ:
    
     Աչքերի համար նախատեսված շատ վարժություններ կան, որոնք մարզում են աչքի մկանները, ամրացնում տեսողությունը և կանխարգելում կարճատեսության զարգացումը: Դրանցից ամենապարզն «ապակու վրա գծանկարն է»: Հարկ է լուսամուտից հեռու գնալ մի քանի քայլ, հերթագայությամբ հայացքը տանել ֆլոմաստերով գծված ապակուն, ապա ինչ-որ առարկայի, որը լուսամուտից բավական հեռու է գտնվում: Այս վարժությունը հարկ է կատարել օրական 5-7 րոպե: Սակայն, միայն այդ կարգի վարժություններն այնքան էլ չեն օգնի տեսողությանը: Աչքերի մկաններին, ինչպես նաև մեր մարմնի մյուս մկաններին անհրաժեշտ է ֆիզիկական ակտիվություն: Աչքերի համար սպորտի լավագույն տեսակներն են լողը, թենիսը, բադմինտոնը: Դրանք գերազանց մարզում են աչքերի մկաններն ու պարանոցային հատվածները:


     Սկզբնաղբյուր` Առողջապահության լրատու 8-9.2012

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
7931 | 0 | 0
Facebook