Երևի չգտնվի այնպիսի մեկը, ով չսիրի նվեր ստանալ կամ նվիրել: Տարիներ առաջ սիրելիին անակնկալ էին մատուցում նվիրելով մեծ, փափուկ խաղալիք: Հետո փափուկ խաղալիքը փոխարինվեց հայտնի ծաղկի սրահից գնված շքեղ ծաղկեփնջերով, վերջին տարիներին էլ այդ ամենին փոխարինելու եկան կոնֆետները, շոկոլադե սալիկներն ու քաղցր կոմպոզիցիաները:
Իրականում կարևոր չէ նվերի արժողությունը, բավական է այն լինի յուրահատուկ և չկրկնվող: Այսօր տասնյակ կազմակերպություններ ներկայացնում են կոնֆետների իրենց տարբերակները, թելադրում համային տարբեր ճաշակներ, իսկ ընտրությունը թողնում գնորդին:
«Հանի Սթար» -ը մեկն է այն օրիգինալ կոնֆետներից, որոնք կարող են իսկապես քաղցրացնել հազարավոր սրտեր: Մի շարք առավելություններից բացի, այն ունի կոնֆետների եզակի բաղադրատոմս, ինչը արդյունք է մանրակրկիտ ուսումնասիրությունների: Հիմնական յուրահատկությունը համային փնջում մեղրի զգալի առկայությունն է, որն էլ հիմք է հանդիսացել «Կոնֆետ» գաղափարի առաջացման համար: Բաղադրատոմսը գաղտնի է, այն ստիպում է շարունակ մտածել համի մասին: Այն լավագույն տարբերակն է տոնական սեղանները զարդարելու, սիրելի մարդկանց օրը քաղցրացնելու, և պարզապես վայելելու համար:
«Հանի Սթար» -ը ստեղծվել է դեպի երազանքը տանող ճանապարհին ու իր ցանկացած արտադրանք մեծ ոգեշնչման արդյունք է:
Հրաշքի ու սիրո կաթիլ յուրաքանչյուր հատիկում...
Հ.Գ Ապացուցված է: