Loading...

Articles

Մայրս

08:57, Sunday, 13 August, 2017
Մայրս

Լռությամբ ցավերը տանո՜ղ,

Ցավերով քունը չտանո՜ղ,

Չորացած շուրթերին մրմո՜ւնջ ու աղոթք,

Տեսնես ո՞ւմ ձայնն էր,

Որ ինձ էր կանչում…


    

Մա՜յրս՝

Ծերացած աչքերի նման,


    

Մա՜յրս՝

Թուլացա՜ծ ձեռքերի նման,


    

Մա՜յրս՝

Խղճի կշե՜ռք, հոգսի նժար կախված,


    

Մա՜յրս՝

Կանչով կարոտագին-

Երկնքից կախված…


    

Էլ ո՞վ կարող էր այդպես կանչել ինձ՝

Ջե՜րմ ու լալագի՜ն,

Սուրբ Հոգու նման…


    

Մա՜յրս,

… ու անունս Մորս շուրթերին

Մորս հետ գնա՜ց,

Վերջացա՜վ…


    

Ս.Ումառ-Հարությունյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5684 | 0 | 0
Facebook