Երկու տղա ուշադիր հետևում են, թե ինչպես է իրենց գյուղի քահանան նորոգում իր տան դուռը: Նկատելով երեխաների հետաքրքրասեր հայացքը` սրտաշարժված քահանան նրանց ասում է.
-Շա՛տ ուրախ եմ, սիրելի՛ երեխաներ, որ ուշադիր հետևում եք, որպեսզի հասկանաք, թե որքան կարևոր է ձեռքի աշխատանքը: Իմիջիայլոց, դուք, կարծում եմ, գիտեք, որ Հիսուսն իր կյանքի մեծ մասն ատաղձագործությամբ է զբաղվել:
-Չէ~ մի, է'լ բան ու գործ չունենք, որ ուզենք հասկանալ, թե որքա~ն կարևոր է ձեռքի աշխատանքը…Պարզապես ուզում ենք իմանալ, թե ինչ է ասում քահանան, երբ մուրճով մատին է խփում:
*****
Ջահել աղջիկն իր ընտրյալ երիտասարդին ներկայացնում է ծնողներին: Ընթրիքից հետո աղջկա հայրն ապագա փեսային հրավիրում է իր աշխատասենյակ` մի քիչ զրուցելու:
-Դե', երիտասա'րդ, ասե'ք իմանամ, թե ինչ գործի եք:
-Աստվածաբանության ֆակուլտետի ուսանող եմ:
-Լա'վ, լա'վ: Իսկ ի՞նչ եք մտադիր անել` աղջկաս հարմարավետ կյանք ապահովելու համար:
-Սովորելու եմ Աստծո Խոսքը, և Աստված հոգալու է մեր բոլոր կարիքները:
-Իսկ ինչպե՞ս եք մեծացնելու ձեր երեխաներին:
-Աստված մեզ կօգնի:
Այս զրույցից որոշ ժամանակ անց աղջկա մայրն հարցնում է ամուսնուն.
-Դե', ի՞նչ կասես:
-Նա ո'չ աշխատանք ունի, ո'չ փող, և ինձ թվում է, թե նա ինձ Աստծո տեղն է դնում:
Կորսիկական
Մի զբոսաշրջիկ Կորսիկայի «մայրաքաղաք» Այաքսիոյում զրույցի է բռնվում տեղացիներից մեկի հետ.
-Շատ սիրուն երկիր ունեք:
-Դե հա՛, կարելի է նաև այդպես ասել:
-Հողն էլ բարեբեր է ու փթթուն:
-Չէ՜ մի…այստեղ ոչինչ էլ չի աճում:
-Դուք ինձ զարմացնում եք: Ես գյուղատնտես եմ, ու համոզված եմ, որ եթե այդտեղ տնկեն…
-Հա՛, իհարկե, եթե տնկեն, այդ դեպքում…
*****
Մի երիտասարդ կորսիկացի, որը Փարիզում բժշկական կրթություն էր ստանում, հաջողությամբ հանձնում է վեցերորդ տարվա ավարտական քննությունները: Երջանիկ երիտասարդը զանգահարում է իրենց գյուղի տուն: Լսափողը վերցնում է նրա պապը:
-Պապի (կորսիկացիները պապին մտերմաբար «պապի» են ասում), քննություններս հանձնեցի:
-Շա՛տ լավ է: Գո՛հ եմ: Ուրեմն հիմա դու որպես բժի՞շկ ես տուն գալու:
-Դեռ ո՛չ, պապի: Ես դեռ պետք է մասնագիտացում ձեռք բերեմ:
-Ի՞նչ մասնագիտացում, տղա՛ս:
- «Աշխատանքային բժշկություն»:
Ահա՛, նրանք վերջապե՛ս հասկացան, որ դա հիվանդություն է: