Loading...

Articles

Մեղեդի

18:10, Thursday, 20 July, 2017
Մեղեդի

* * *

Դաշնամուրի սև ու սպիտակ

Ստեղներով սահելիս,

ԲԱՆ են պատմում

ԲԱՆ են երգում,

ՔՈ մատները

Սիրելիս…


    

Ջրվեժների խենթ ձեռքերում

Երգ են երգում վարսերդ,

Օրորվում են ու

Օրորում

Մինորների ստեղները…


    

ՔՈ մատներով արարվում է

Մի նոր լեգենդ,

Մի նոր հեքիաթ իմ միասին,

Կարծես խաղում է հոգուս հետ

Մի նոր Աստված՝

Աստվածուհի նորածին…


    

Դա երգն է իմ,

Դա իմ կյանքն է՝

Սև ու սպիտակ գծերով,

… Տարիներիս տվայտանքն է

Մատուցվում Քո մատներով…


    

Ս. Ումառ - Հարությունյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5959 | 0 | 0
Facebook