Loading...

Articles

ԳԻՇԵՐԱՅԻՆ

10:53, Thursday, 08 June, 2017
ԳԻՇԵՐԱՅԻՆ
    
    
    

Հեռո՜ւ օտար քաղաքում

Եվայի քայլվածքով

Մի կի՜ն էր քայլում,


    

Ադամաձայներ չկայի՜ն՝

Լո՜ւռ էր,

Միայն աչքերի անթարթ աղմուկ էր…


    

* * *

Գիտե՜մ

Ծառե՜րն են գլուխ խոնարհում,

Գիտե՜մ

Մայթե՜րն են աչքերը չռած

Ոտքերիդ նայում,

Գիտե՜մ

քամին է հուզմունքից փնչո՜ւմ,

երբ շորիդ փեշը բերա՜նն է խոթում:


    

Հողագո՜ւնդն էլ չի՛ պտտվում

Այլ շարժվում է քո ոտքերի հպումից,

Քեզ տեսնելու հառաչանքով-

Հառաչո՜ւմ են անցորդները

Իրենց կանանց նայելիս…


    

Մանկան նման անգիտակից

Թվո՜ւմ է թե իր՛ենք են

Քեզ հետ քայլո՜ւմ,

Քո կողքից,

Չիմանալով, որ խենթանա՜լ կարելի է

Քեզ ամե՜ն մի հպումից…


    

* * *

Չէ՜, քեզ ձեռք տալ չի՛ կարելի,

Կարելի է միա՜յն-միայն հիանա՜լ՝


    

Ցերեկն ապրել քեզ տեսնելու հուզումներո՜վ,

Իսկ առանց քեզ՝

Գիշերները խենթանալ:


    

Ս.Ումառ-Հարությունյան


    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
6403 | 0 | 0
Facebook