Loading...

Articles

Հայի բռունցքը թշնամու տանկի դեմ

14:08, Thursday, 13 April, 2017
Հայի բռունցքը թշնամու տանկի դեմ

Դեմքին երջանկ ժպիտ, հաղթածի խաղաղ ու երջանիկ հոգնություն, սակայն ձեռքի եռանդուն թափհարումի ու ամուր սեղմված բռունցքի մեջ անսանձելի ոգի ու իր գործի արդարացիության մեջ վստահություն։ Արցախյան ազատագրական պատերազմին մասնակցաց Սամվել Մկրտչյանի ու նրա մարտական ընկերների լուսանկարներում ահա այս ոգին ու ուժն են տեսել Սամվելի ընտանիքի անդամները: Տիկին Մարիետան այսօրվա պես հիշում է այն օրը, երբ որդին 1990 թվականին ընկերների հետ մեկնեց Արցախ հայրենի հողի համար կռվելու ու թշնամուն հաղթելու համար: Սամվելը այնպիսի հաստատակամությամբ էր որոշել կամավորների հետ մեկնել կռվելու, որ ընտանիքի անդամները մի բառ անգամ արտասանել ու հակառակվել չէին կարողանում: Սամվելը հիմա արդեն 51 տարեկան է ու երկրորդ անգամ է տուն վերադառնում, հիմա արդեն քառօրյա պատերազմից, էլի Հայ զինվորի ոգով արթնացած, էլի հարենիքը, ազգի ինքությունը ու գոյությունը պաշտպանելու ու ամուր պահելու պարտքով ամրացած: Միքայելը ու եղբայրները նոր էին զորացրվել, երբ եկան տուն ու տեսան, որ քեռին կարծես 24 տարեկան լիներ, երբ զենքը առաջին անգամ վերցրեց ու գնաց թշնամուն խոսքով, զենքով հայացքով ու գործով ծնկի բերելու:

-Քեռիս կարծես նորց է իրեն վերագտել .հպարտ է, ապրող է .զենքերը հավաքել գնացել է տղերքի հետ կանգնել է թշնամու առաջ, որ իր ունեցածին տեր կանգնի: Մամ ջան բա ես ոնց սուրս պատյան դնեմ ու չգնամ տխերքի հետ արժանապատվությունս պահեմ ու հողիս վրա ամուր կանգնելով էդ քոչվորներին ցույց տամ, որ տանկի դեմ բռունցքը մենակ հայի դեպքում է հաղթում:
     - Ես գիտեմ կռիվը ինչա. Մենք սոված ու անքուն էինք մնում, բայց հայրենիքիս, լեռներիս ու սարեիս ոգին մեզ բոլորիս սնել ու ուժ էր տվել: Կյանքում մենակ 94 թվի հաղթանակով եմ ցնծացել ու ապրել, ու քանի ֆիզիկապես ու հոգեպես պատրաստակամ եմ, հանուն ախպերներիս ու ընկերներս թափած արյան ամեն ժամանակ պիտի զգոն մնանք: Քանի մեր կռվող ոգին արթուն, համախմբված, զգաստ ու զգոնա՝ թշնամու ոչ մի զարգացած տեխնոլոգիա չի հաղթի մեզ:
    
     ։ Մերի Մկրտչյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2931 | 0 | 0
Facebook