Loading...

Articles

Գեղեցիկ ձեռքեր ունենալու գաղտնիքներ

16:39, Tuesday, 05 March, 2013
Գեղեցիկ ձեռքեր ունենալու գաղտնիքներ

Յուրաքանչյուր աղջիկ երազում է ունենալ գեղեցիկ ձեռքեր: Ի դեպ, հարցումներից մեկի ժամանակ մասնակից տղամարդկանցից 35%-ը նշել է, որ առաջին հերթին ուշադրություն է դարձնում կնոջ ձեռքերին: Գեղեցիկ ձեռքեր ունենալու համար բավական չէ միայն կոսմետիկ խնամքը, հարկավոր է նաև ֆիզիկական հատուկ վարժություններ կատարել:

Վարժություններ ձեռքերի մկանների համար:

Շփեք ձեռքերը և մերսեք ափն ու մատները:

Ծալեք ձեռքերը կրծքավանդակի առաջ այնպես, որ ափերն իրար նայեն (դեպի կուրծքը): Մի ձեռքի մատները պետք է մյուս ձեռքի մատներին հանդիպակաց լինեն: Ուղղեք ձեռքերը դաստակի շրջանում այնպես, որ ափերը դեպի դուրս նայեն, իսկ մատները ուղղված լինեն հակառակ կողմեր:

Պտտեցնող վարժություններ արեք դաստակի շրջանում:

Մատները մի փոքր ծալեք այնպես, ինչպես դաշնամուր նվագելիս: «Սեղմեք» երևակայական ստեղները հերթով բոլոր մատներով: Կարող եք հերթով 2 ձեռքի մատներով անել, կարող եք 2 ձեռքi մատներով միաժամանակ կատարել վարժությունը:

Ձեռքերը արմունկից ծալեք: Հենեք արմունկները սեղանին: Ափերը դեպի վերջ ուղղեք: Բռունցք արեք այնպես, որ բութ մատը ափի ներսում լինի: Ուժեղ կծկումներ արեք: Մեկ անգամ բութը թող մնա ներսում, մյուս անգամ` ոչ: Մի քանի անգամ կրկնեք վարժությունը:

Նույն դիրքում իրար սեղմեք ափերն այնպես, որ մատները վերև նայեն: Ծալեք մատները, բայց ափերը թող չսեղմվեն: Կրկնեք մի քանի անգամ:

Սեղմեք ափերն իրար, թող մատները վերջ նայեն: Հերթով յուրաքանչյուր մատի ծայրով դիպեք բութ մատին այնպես, որ շրջան կազմվի:

Դրեք ձեռքերը սեղանին, ափերը` ներքև, մատները` ուղիղ: Հերթով մատները փորձեք բարձրացնել սեղանի մակերեսից, ինչքան հնարավոր է:

Ուղիղ ձգված մատները դրեք սեղանին` ափերը ներքև: Բութ մատը հեռացրեք մյուս մատներից ինչքան հնարավոր է շատ: Բոլոր մատները հերթով ձգեք դեպի բութ մատը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7854 | 0 | 0
Facebook