Loading...

Articles

Տարոն Մարգարյանը չի ընդունելու Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերը եւ չի գնալու Ազատության հրապարակ

15:05, Tuesday, 05 March, 2013
Տարոն Մարգարյանը չի ընդունելու Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերը եւ չի գնալու Ազատության հրապարակ
     Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի ընդունելու Րաֆֆի Հովհանիսյանի հրավերը եւ չի գնալու Ազատության հրապարակ:

Նա նշեց, որ այսօր Երեւան քաղաքի բնակիչների հետ ընդունելությանն է մասնակցելու եւ գնալու է նրանց հետ հանդիպման:

Հարցին, թե եթե զբաղված չլիներ, կգնա՞ր Աատության հրապարակ, քաղաքապետը կրկնեց, որ այսօր նշանակված է Երեւանի բնակիչների հետ հանդիպումը:

Ի դեպ, Տարոն Մարգարյանը տեղեկացրեց, որ Երեւանի ավագանու ընտրություններում իր նախընտրական շտաբը կղակավարի Էդուարդ Շարմազանովը, իսկ ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ եւ երրորդ հորիզոնականները դեռեւս հաստատված չեն:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հրավիրել էր Ազատության հրապարակ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3204 | 0 | 0
Facebook