Loading...

Articles

Ավանդույթներ

12:34, Wednesday, 15 February, 2017
Ավանդույթներ

Փետրվարի 14-ին VIIբ դասարանի դասղեկի բաց դասի թեման էր «Ավանդույթներ, որոնցով մենք հպարտանում ենք»: Դասն սկսվեց «Մենք հայերս ավանդապաշտ ազգ ենք» արտահայտությամբ: Այն, կարծես, դարձել է մեր ազգի համար նշանաբան: Դասի նպատակն էր խորացնել աշակերտների գիտելիքները մեր ազգային ավանդույթների մասին: Նրանք աղուհացով դիմավորեցին հյուրերին, մանրամասն ներկայացրին աղի և հացի խորհուրդը: Պատմեցին հայկական տարազի, ազգային երգ ու պարի, հարսանեկան արարողության և մատաղի մասին: Վերջում նկարներով ներկայացրին «Լուսիկ Ագուլեցի» տուն- թանգարան կատարած իրենց այցը և տպավորությունները, մեծ ոգևորությամբ պարեցին մեր ռզմական, ազգային «Քերծի Պարը»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
6780 | 0 | 0
Facebook