Loading...

Articles

Հայ առաքելական եկեղեցին նշում է Տյառնընդառաջի տոնը

Nan Zeynalyan
18:42, Monday, 13 February, 2017
Հայ առաքելական եկեղեցին նշում է Տյառնընդառաջի տոնը
     Փետրվարի 14-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Տյառնընդառաջի տոնը: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ, որն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Այս օրվա երեկոյան ժամերգությունը տարբերվում է մյուս օրերի ժամերգություններից: Այն կարծես Լույսի տոնախմբություն լինի: Ճշմարիտ Լույսի՝ Քրիստոսի մասին վկայեց Սիմեոն ծերունին, երբ քառասունօրյա Մանկանը գրկած Աստծուց գոհացավ՝ ասելով, որ իր աչքերը տեսան Փրկչին, որ որպես լույս լուսավորելու է հեթանոսներին և լինելու է փառքը Իսրայելի ժողովրդի: Ժամերգության ընթացքում երգվում է «Լույս զվարթ» շարականը: Նախատոնակին բոլորն ունկնդիր են լինում քառասնօրյա Մանուկ Հիսուսի տաճարին ընծայվելու ավետարանական պատմությանը: Ապա Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը՝ խորհրդանշելով ձմռան ավարտը և գարնան սկիզբը: Հնավանդ սովորության համաձայն՝ եկեղեցիների բակում կրակ է վառվում: Խարույկ վառելը և նրա շուրջ պտտվելը կամ վրայից թռչելը ծիսական որևէ նշանակություն չունի, այլ ժողովրդական ավանդույթներից է: Ժողովուրդն այդ օրը նաև սովորություն ունի օրհնված մոմեր բաժանելու, որը իմաստուն կույսերի յուղի խորհուրդն ունի: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ և Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5885 | 0 | 0
Facebook