Loading...

Articles

Դասացուցակների դասավորությունը աշակերտների ընտրությամբ

13:22, Thursday, 19 January, 2017
Դասացուցակների դասավորությունը աշակերտների ընտրությամբ
     12-րդ դասարանցին այլևս ստիպված չի լինի նախկինի պես բոլոր առարկաների դասաժամերին ներկա գտնվել .աշակերտն ինքն է ընտրում առարկան, և ինչպես իրեն հարմար է մասնակցում դասապրոցեսին: Սա դեռ նախորդ տարի 2016 թվականին կրթության գիտության նախարար՝Լևոն Մկտչյանի հրամանն էր ՝բեռնաթափել 12-րդցիների ծրագիրը: Այսինքն ՝ ավարտական դասարանի աշակերտը միայն այն առարկաների դասաժամերին ներկա կգտնվի, որը հետագայում հանձնելու է ՝որպես քննական առարկա: Թեմայի վերաբերյալ զրուցեցինք Գյումրու թիվ 3 ավագ դպրոցի տնօրեն ՝Կարեն Դարբինյանի հետ: Զրուցակիս փոփոխությունը դրական է համարում ՝նաև նշում է, որ նախկինում աշակերտները մասնակցելով մյուս առարկաների դասաժամերին, որոնք քննականի հետ կապ չեն ունեցել ավելորդ ծանրաբեռնել է աշակերտներին, մանկավարժը խնդիր չտեսավ նաև, որ երեխաները այդ առարկաներից գիտելիքներ չեն ունենա, 12-րդ դասարանում առարկաները գրեթե կրկնության տեսքով են աշակերտներն անցնում: Բեռնաթափման արդյունքում բոլոր դպրոցներում անահատական դասացուցակներ են կազմվել ՝կամ այսպես ասած փնջեր օրինակ ներկա եղանք ֆրանսերենի խմբին, որտեղ ընդամենը 2 աշակերտ կար, իսկ այս հանգամանքը դժվարացնում է ուսուցիչների վիճակը՝ասում են ՝հեշտ չէ 1-2 աշակերտի հետ դաս անցկացնել՝ամբողջական դասարանի հետ պարապելը ուսուցիչներին ավելի նախընտրելի էր: Բեռնաթափման ծրագիրը դեռ նոր է մեկնարկել առջևում նոր փոփոխություններ կլինեն կրթական ոլորտում միայն թե դրանք արդեն ժամանակը ցույց կտա դրական կլինի, թե բացասական:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2083 | 0 | 0
Facebook