Արտաքինից շատ դրական, մարդու պարային տվյալները և տաղանդը բացահայտող, ԱՐԴԱՐ ԹՎԱՑՈՂ մի նախագիծ: Նախագիծ, որն իսկապես պարողին տալիս է բեմական կեցվածք, բազմաթիվ պարային ոճերին ծանոթանալու և տիրապետելու հնարավորություն, ճանաչում, փորձ և հիմք հետագա պարային գործունեություն ծավալելու համար: ԱՄՆ-ում արդեն ռեկորդային 10-րդ եթերաշրջանն է սկսվել, իսկ Հայաստանում օրեր անց իր հաղթական ավարտը կունենա թվով 3-րդ և բարեբախտաբար վերջին եթերաշրջանը: Ինչու՞ բարեբախտաբար.ցանկացած լավ և տաղանդավոր պարողի, առհասարակ մարդու համար ծանր մարդկային հարված կլինի պարային բարդ փորձությունները հաղթահարելուց հետո անցնել այս անարդար ու էժանագին (բայց ինչ գիտենք, կարող է և լավ էլ թանկ` գինը չգիտենք) կրկեսի միջով, տեսնել այն ամենն ինչ թաքցրած է էկրաններից և ժողովրդից...Ընթերցողի համար բացենք վերնագրի բուն իմաստը ՝ շուրջ մեկ տարի տևած ճենճոտ բուֆետային, կրկեսային թատերականացում. քողարկված մի շարք պարող երիտասարդներով, որոնք ունեին արդար սպասելիքներ նախագծից:
Դեռևս «Աղվերան» -ի փուլից ժյուրիի անդամները ստանձնեցին երկրորդական դեր ՝ առաջնականը թողնելով նախագծի ռեժիսորին (ով տալիս էր հրահանգները), ում այդքան չէր հուզում պարողի տվյալները, որքան նրա արտաքին տեսքը, հատկապես աղջիկների դեպքում ՝ «կյաժ» վարսերը: Նա էր առաջնային դեր խաղում պարողի նախագծում մնալու թե լքելու հարցում: Լավագույն քսանյակը դեռ չկազմած՝ նա արդեն որոշել էր, թե ով է հաղթելու:
Քսանյակում ընդգրկված մասնակիցները առաջին իսկ օրվանից էլ գիտեին հաղթողի անունը, սակայն ամեն կերպ փորձում էին չհամակերպվել այդ մտքի հետ և կարծում էին, որ ընթացքում կփոխվի որոշումը: Օր ու գիշեր պարապում էին և փորձում ապացուցել, որ իրենք նույնպես կարող են լինել հաղթող իրենց պարային տվյալներով...և նրանց դա հաջողվեց. դա տեսավ եվ հեռուստադիտողը, սակայն ռեժիսորի և նաև պրոդյուսերի որոշումը մնաց անսասան: Գալա առ գալա անարդարությունը ջրի երես էր դուրս գալիս, մասնակիցներից ոմանց նկատմամբ ցուցաբերում էին բացահայտ կողմնապահ վերաբերմունք ՝ թե բեմադրությունների առումով, թե ժյուրիի անդամների, թե գալահամերգին հրավիրված մարդկանց թվաքանակի, թե աշխատողների առանձնահատուկ վերաբերմունքով և այլն:
Պարողներից մեկի թիկունքին կանգնած է աղանդավորական եկեղեցի, որը շոու բիզնեսում մեծ դեր ունի, ցանկացած իր անդամի կարող է հասցնել հաղթանակի ինչ-որ մի բնագավառում (ի դեպ նշենք որ եկեղեցին շատ հարուստ է): Ահա տղա հաղթողր պատրաստ է...Հաղթանակն անխուսափելի է:
Հաղթող աղջկա դեպքում մի քիչ կասկածելի անցավ ամեն ինչ 7-րդ գալահամերգից հետո, չնայած դա էլ է պարզ երևում ՝ հատկապես հաշվի առնելով ռեժիսորի «կյաժ» վարսեր սիրելը…Չնայած այս դեպքում հաստատ չէ, թե ում համար ինչքան են վճարել կամ ինչ մակարդակի հարց լուծող ծանոթ խառնել: Ամեն դեպքում հաղթող աղջիկը նույնպես կար, կա ու շուտով կհռչակվի…օօօ ինչպիսի ուրախություն ահա երկար սպասված պահը…նայելու կարիք չկա այլևս, նախագծի վարկանիշը – 100000-ի է հասել…հետաքրքիր է դերասանական խաղը աղջկա և տղայի, երբ կհայտարարեն իրենց անունները…նրանք . «մենք չէին սպասում…մենք իսկապե՞ս հաղթել ենք ...» և ալյ մեկնաբանություններով: Գոնե ուրախանան ձևական…
Բացահայտ անարդար և ***աղելի է sms և օնլայն քվեարկությունները...Ժողովու՛րդ, խնայեք ձեր գումարները և անիմաստ մի՛ լցրեք նրանց բյուջեն, քանի որ արդյունքները որոշվում են ոչ թե քվեարկությամբ, այլ քավոր-սանիկ-աղանդավորական-մարզիչ-ժյուրիի հարևանի տղա-մորքուրի աղջկա բարեկամ, հայկական ավանդական շարանների կամ բուֆետում իրար հետ «հաց կիսած» մարդկանց շնորհիվ:
Ահա և պատկերը թե՛ մարդկային, թե՛ ֆինանսապես ծախված նախագծի: Կարճ, կոնկրետ և իրավացի:
Հ.գ. Անուններ գործածված չեն, որպեսզի մարդիկ գլուխները հանգիստ խղճով դնեն բարձին և քնեն...Աստված իրենց դատավոր !
Դիանա