Loading...

Articles

Հերթական բանակումը «Հայազն» կուսակցության նախաձեռնությամբ

Lusine
Author:
Lusine
16:31, Tuesday, 13 August, 2013

Երեկ շատ պատահաբար ընկերներիցս մեկի ֆեյսբուքյան էջում նկատեցի բավականին հետաքրքիր նկարներ, որտեղ մի խումբ երիտասարդներ բնության գրկում, ներդաշնակ բնությանը` կազմակերպել էին իրենց առօրյան: Հետաքրքրվեցի ու պարզեցի, որ այդ երիտասարդները «Հայազն» կուսակցության անդամներն ու համակիրներն են, իսկ գեղատեսիլ բնությունը գտնվում է Արցախում, ավելի կոնկրետ Բերձորում, Քաշաթաղի շրջանոի՝ Խաչինտապ գյուղում:
     Պարզեցի նաև, որ «Հայազն» կուսակցությունը այս տարի չէ, որ միայն նման բան է կազմակերպում. Երևույթն արդեն բարի ավանդույթ է դարձել: Հետաքրքրությանս շրջանակն ընդլայնելու համար որոշեցի զրուցել կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանի հետ, ով ինչպես պարզ դարձավ նաև բանակումի հրամանատարն է եղել: Պարզեցի, որ Հայազնը ազգայանական կուսակցություն է, որի գերնպատակն ու գերխնդիրը ազգային պետության կերտումն է: Կուսակցությունն ունի լայնածավալ ծրագիր, որն իր տեսակի մեջ հեղափոխական է: Պարզեցի նաև, որ այս տարի կազմակերպել էին երկրորդ բանակումն Արցախում.
     -Այս տարի մենք կազմակերպեցինք մեր երկրորդ բանակումը Արցախում, այս անգամ Քաշաթաղի շրջանի Խաչինտափ գյուղում: Նպատակը նախ և առաջ ազատագրված հայրենիքին երիտասարդներին ծանոթացնելն է, Արցախի հետ նոր կամուրջներ կազմելն ու անջրպետները վերացնելը, իսկ երկրորդ պլանում, իհարկե, կարճ ժամանակահատվածում մեր երիտասարդներին ֆիզիկապես ու գաղափարապես սնելն է: Միջոցառումների ցանկ էլ ունենք, նախ բանակավայրում առավոտը սկսվում է ավելի վաղ քան սովորաբար՝սկսվում է մարմնամարզությամբ, հետո նախաճաշով, որը պատրաստվում է հենց բանակումի մասնակիցների ձեռքով: Բանակավայրի գլխավոր պահպանման վայրը կայմն է, որի վրա ամրացված են Հայոց եռագույնը և Հայազնական դրոշը, և ամեն առավոտ Հայոց օրհներգի հնչյունների ներքո այդ դրոշը բարձրանում է: կազմակերպվում են տարատեսակ խաղեր, մրցումներ, վիկտորինաներ, ինչպես նաև դասախոսություն-քննարկումներ, բանավեճեր և այլն:
     Հայազնը այս տարի ունեցել նաև մասնակիցներ Արցախից, հիմնականում զոհված ազատամարտիկների զավակներ և հյուրեր Արգենտինայից, Ուրուգվայից, Ռուսաստանից...
     -Մեր ավագ ընկերները ևս մասնակցում են մեր բանակումներին և իրենց կուտակած փորձն ու գիտելիքները փոխանցում մեզ: Իսկ բանակումին կարող են մասնակցել սկսած 15 տարեկանից, - հավելեց պարոն Մկրտչյանը:
     Նաև զրուցեցի մասնակիցներից ամենատարեցի՝Հովհաննես Նալբանդյանի ու մասնագիտությամբ ուսուցչուհի Հերմինե Դանիելյանի հետ:
     Պարոն Նալբանդյանի հավաստամամբ երիտասարդների հետ հետաքրքիր էր անցել:
     -Ներքին բավարարվածություն ունեմ, երիտասարդներն ինձ հաճելիորեն ուրախացրին, ես հպարտ եմ, որ մեր շարքերում կան նման երիտասարդներ, նրանք մեր վաղվա, նաև այսօրվա հպարտությունն են: Ընդհանուր անելիքներ շատ ունենք, ՀԱՅն արարող է և բարոյական, պիտի կարողանանք վերակերտել, վերաիմաստավորել, բուն ՀԱՅոց նվիրապետական կենսակերպը: Առավելագույնս կարողանալ ապրել ՀԱՅեցիորեն՝ տալիքի գերապատիվ արժանավորությամբ...
     Ուսուցչուհի Հ.Դանիելյանն էլ արդեն 2008թ.-ից մասնակցում է նման միջոցառումների ու բանակում երևույթն իր համար նորություն չէր, իսկ ինչ վերաբերում է Հայազնի բանակումին, ապա դա առաջին անգամն էր: Միասին, միահամուռ են եղել, տարբեր տարիքային խմբի երեխաներ էլ ընդգրկված էին միջոցառմանը, բայց երբ կա մեկ նպատակ, դրան հասնելու համար ընտրված համընդհանուր մշակված միջոցառումներ և գործողություններ, ապա այստեղ բոլոր տեսակի սահմանները երկրորդական են դառնում.
     - Թերևս սա հնարավորություն էր ևս մեկ անգամ մոտ լինել բնությանը, շփվել հետաքրքիր մարդկանց հետ:
     Խմբի ամենատարեցը զրույցի վերջում շեշտեց.
     - Շատերն են ասել և ասում են, որ «ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ» , ուսումը հավերժող ցանկություն է, վայ նրան, ով սեր չունի առ իմացություն, երիտասարդությունը, դա ծարավն է, դա նաև փնտրտուքն է, եռանդն է, կամքն ու հաստատակամությունը ցանկալիին հասնելու գործում, և վերջապես լինելության նախապայման՝ մշտամնա ԱՄԵՆԱՍԵՐԸ...

Լուսինե Թորոսյան, 15 տարեկան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5451 | 0 | 0
Facebook