Երբեմն դեպի երգարվեստի աշխարհ առաջին քայլեր անող երիտասարդներն ինքնավստահ չեն: Հայկական ռեփում առանձնակի ոճով և իրեն աrանձնահատուկ անկեղծությամբ, ինքնավստահությամբ ներկայացող և արդեն իսկ երկրպագուներ ունեցող երիտասարդը բացահայտում է իրեն` Դավիթ Գրիգորյան: Նրա երգերին կարող եք ծանոթանալ youtube-ի իր պաշտոնական ալիքում` http://www.youtube.com/channel/UCnaHCTc2u1wSCg3-lZYNowA:
-Ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիր ձայնագրել երգերդ:
-Սկզբում ինձ լուրջ չէին ընդունում ու չէին հավատում ընդունակություններիս, վստահ չէին ինձ վրա: Բայց ունեյի նպատակ և հասա դրան: Ես անում եմ այն, ինչ սիրում եմ, իսկ սկզբում փորձում էի հաշվի չառնել իմ մասին կարծիքները:
- Սակայն դու ուժեղ գտնվեցիր և ապացուցեցիր ընդունակություններդ բոլորին: Երգերդ ստացված են, ստեղծագործում ես, թե՞ իրոք հոգուցդ բխած սիրո ու որևէ աղջկան միտված երգեր են:
-Ռեփում սուտը հեշտ է նկատվում: Ես մաքսիմալ ձգտում եմ անկեղծ լինել: Ինքնուրույն ստեղծում եմ երգը: Եվ այն մինչև լիիրավ չավարտելը, չեմ թողնում ոչ մեկին կարդալ:
-Ովքե՞ր են քո սիրելի երգիչները:
-Սիրում եմ լսել Թաթա Սիմոնյանի, Ստաս Միխայիլովի երգերը, իսկ ռեփերներից գրեթե բոլորին: Չեմ նկատել մեկին, ում գործը չհավանեմ, իհարկե նկատի ունեմ ամերիկացի, ռուս և ֆրանսիացի ռեփերներին:
-Կարծում եմ քեզ այս ասպարեզում մեծ հաջողություններ են սպասվում: Շարունակելու՞ ես այս ուղղությամբ:
-Նպատակներս լուրջ են: Առաջիկայում 2 տարի կծառայեմ բանակում, նաև անձնական հարցեր կան լուծելու: Բայց նպատակներիս այս հարցերը չեն խանգարի:
-Իսկ ո՞ր համալսարանն է հյուրընկալելու քեզ 2 տարի անց:
-Երևանի Ագրարային համալսարանը:
-Հավանաբար 2 տարի անց դու արդեն լուրջ հաջողությունների հասած կլինես: Արդեն իսկ ունես երկրպագուների բանակ, ովքեր հեռախոսի երգացանկում ունեն քո երգերն ու շարունակ հիանում են դրանցով: Ի՞նչ կմաղթես երկրպագուներիդ: Ունե՞ս հետաքրքիր նախագծեր առաջիկայում:
-Առաջիկայում խոսքեր չեմ տալիս, որովհետև երգերս ծնվում են մի պահ և ձևավորվում 2 օրվա ընթացքում: Իսկ երկրպագուներիս մաղթում եմ համբերություն, կաշխատեմ ապասվածից ավելի շատ ու հետաքրքիր գործեր մատուցել:
Հարցազրույցը` Լուսինե Թորոսյանի