Loading...

Articles

Ջրի սակագնի թանկացումը, այն հերթական քայլն է, որը ստիպում է մարդկանց զրկվել ամենամինիմալ պայմաններում գոյատևելու հնարավորությունից.Մելինե Յավրյան

Admin
Spokesperson:
Admin
20:29, Monday, 19 December, 2016
Ջրի սակագնի թանկացումը, այն հերթական քայլն է, որը ստիպում է մարդկանց զրկվել ամենամինիմալ պայմաններում գոյատևելու հնարավորությունից.Մելինե Յավրյան

Սուրբ ճշմարտություն է. առանց էլեկտրականության դեռ կարելի է ինչ-որ կերպ դիմանալ (սրա դառը փորձը ունենք), առանց ջրի պարզապես անհնար է։ Այսօր ջրի սակագնի բարձրացման մասին զրուցեցինք «Մայրաքաղաքը Յուրաքանչյուրիս» ՀԿ-ի նախագահ Մելինե Յավրյանի հետ:


    
-Օրերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց 2017թ. հունվարի 1-ից սպառողներին մատակարարվող ջրի դիմաց` բոլոր ջուրօգտագործողներից կգանձի 180 դրամ՝ նախկին 170, 25 դրամի փոխարեն: Ինչո՞վ է սա պայմանավորված:
    
    

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ՀՀ տնտեսությունը վաղուց արդեն գտնվում է ծայրահեղ, ոչ կայուն վիճակում և կառավարման նորմերին ոչ լիարժեք տիրապետող խմբերի վարած գործունեության արդյունքում՝ ունենք այն ինչ ունենք, ցավալի պատկեր է: Ամեն տարի ՀՀ քաղաքացին ստիպված է որևիցէ ծառայության համար վճարել ավել գումար, քանի որ օրեցօր տնտեսություն հասկացությունը դառնում է վերացական երևույթ: Ջրի սակագնի թանկացումը, այն հերթական քայլն է, որը ստիպում է մարդկանց զրկվել ամենամինիմալ պայմաններում գոյատևելու հնարավորությունից: Ինչպես գիտենք, շատ անգամներ քաղաքացիները ոտքի են կանգնել և պաշտպանել իրենց իրավունքները՝ կապված տրանսպորտի, էլեկտրաէներգիայի և շատ այլ հարցերի շուրջ: Կարծում եմ այս հարցն էլ անուշադրության չի մատնվի:
    
     -Ջրի ահռելի կորուստների մասին բոլորն էլ տեղյակ են: Շատ տեղերում, ցուրտ սեզոնին գրեթե 24 ժամյա ջուր կա, իսկ այ ամռանը ջուրը սկսում է «կորուստներ ունենալ»: Ինչպե՞ս կմեկնաբանեք առեղծվածային կորուստները:
    
    

Հայաստանում առեղծվածները չափից շատ են: Եվ ջրի կորուստները ոչնչով չեն զարմացնում, քանի որ շուրջ 20 տարի է, ինչ ՀՀ քաղաքացիները վճարում են հարկերը, որոնք ենթակա են պարտադիր մուծման, նույնպես կորում են պետական բյուջեի հսկայական օվկիանոսում, այս պատճառով մեկ բաժակ ջուր էլ չի մնացել այդ կառույցում, որպեսզի պետությունը, գոնե որևէ ծաղկի կարողանա ջրել: Ջրի կորուստները միանշանակ մեկնաբանում չեն կարող ունենալ, քանի որ յուրաքանչյուր առեղծված մնում է չբացահայտված, քանի դեռ չի անցել օրինական դաշտ և չի ստացել մասնագետների կողմից տրված մեկնաբանություն:


    

Ինչպե՞ս պայքարել նման մենաշնորհ ունեցող կազմակերպությունների դեմ, որոնցից է «Վեոլիա» ընկերությունը:
    
    

Մենք ունենք բազմաթիվ օրինակներ, որոնք վաղուց ապացուցել են, որ մենաշնորհը ցանկացած պարագայում չի կարող բավարարել ողջ հանրապետությանը և գործել ազնիվ: Այն ինչ փակ է հանրության համար և չի բխում մեծամասնության շահերից, գործում է սուբեկտիվ հաշվարկներով՝ սեփական շահը հանդիպելով: Այս հարցում պայքարի միակ ձևը, դա իշխանության աջակցությունն է երկրի հիմքին, այսինքն՝ շարքային քաղաքացուն, ով պահում է մեր սահմանը, բուժում մեզ, կերակրում և սովորեցնում: Սա կլինի մեծ ազնիվ քայլ, ժողովրդի մեջ վստահություն արթնացնելու հարցում:


    

Արմենուհի Գրիգորյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2874 | 0 | 0
Facebook