Ամեն վայրկյա՛ն, ամեն անգա՜մ
Նորովի է աշխատում,
Երբ պատահմամբ անուշադիր
Կամ էլ հոգնած ես լինում…
Ոչ մի կանոն չի՛ ընդունում,
Ոչ մի օրե՜նք աշխարհում…
Երբ ցանկանում լա՜ց է լինում
Երբ ցանկանում՝ ծիծաղում…
Մեկ վազո՛ւմ է քամու նման,
Մե՛կ էլ կանգնում մահաբեր,
… Չես հասկանում լեզուն նրա,
Երբ հևում է անհամբեր:
Առվի նման կարկաչո՜ւմ է,
Անձրևի պես հարվածո՛ւմ,
Մեկ ներո՜ւմ է, մեկ ատո՜ւմ է,
Մեկ թախծո՜ւմ է, մեկ՝ լռում:
Արևի պես տա՛ք է լինում,
Մայրամուտի պես հոգնա՜ծ,
Մեկ ձմե՛ռ է քո մեջ ծնում,
Մեկ էլ գարո՜ւն ծաղկազարդ:
Մեկ քեզ ծե՜ր է թվում անչափ,
Մե՛կ թվում է մի մանուկ,
… Մի բռւնցքի մեծությամբ -
Չլուծվող մի հանելուկ:
Թոթովո՜ւմ է մանկան նման,
Աշնան նման մերկանո՛ւմ,
Եվ մոր նման արևահամ
Աղոթքներ է շշնջում:
Սիրո՛ւմ է իր ողջ ծավալով,
Իր կշռով մեկ, անընդհա՜տ,
Րոպեն ժա՛մ է սարքում փութով,
Տարին սեղմո՜ւմ - սարքո՛ւմ պահ:
Ս.Ումառ-Հարությունյան