ԿԺԴՀ-ում ուժեղ ջրհեղեղը մեծ վնաս է հասցրել ածխի արտադրությանը, հանքափորների շրջանում կան զոհեր:
Տուժել են հատկապես Կեչհոնսկյան և Տոկչհոնսկյան ածխաարդյունաբերական համակարգերը, որտեղ տասնյակ հանքահորերում ջուր է լցվել:
Տարերային աղետի հետևանքով քանդվել են երկաթգծային մեծ տարածքներ, ջրով լի են ճանապարհները, ինչը դժվարացնում է ածխի առաքումը ածխարտադրությամբ զբաղվող ընկերություններին: