Այսօր 1ին մասիվից նստեցի 28 համարի ավտոբուսը: Զարմանալի էր բայց այն բավականին լիքն էր, ճանապարհն էլ ազատ: Հանգիստ գնում էինք մինչ Զեյթունի Սիթի-ի մոտ հասնելը: Հենց լուսացույցի վրա ցույց տվեց կարմիր, վարորդը արագ-արագ հանեց գրպանից ծխախոտը ու սկսեց ծխել, առանց մտածելու իր հետևում կանգնած պապիկի մասին, ով անընդհատ հազում էր: Հետո էլ կասեն ինչ անում ենք ժողովրդի համար ենք անում: