Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Իրականում ինչքա՞ն պետք է տևի առողջ սեքսը. գիտնականները տվել են այս հարցի պատասխանը

01:41, Tuesday, 29 November, 2016
Իրականում ինչքա՞ն պետք է տևի առողջ սեքսը. գիտնականները տվել են այս հարցի պատասխանը
     Իրականում ինչքա՞ն պետք է տևի առողջ սեքսը։ Այս հարցը դարեր շարունակ հետաքրքրել է թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց։ Այս հարցին պատասխան տալու համար բժիշկ Կրիստալ Դիլուորթը մի շարք հետազոտություններ է արել, որոնց արդյունքում էլ ստացել է հիմնավորված պատասխան։ Առաջին հերթին հարկավոր է սահմանել, թե ինչ է նշանակում «սեքս» ։ 1940–ական թվականներին նմանատիպ հարցման արդյունքում պարզվել է, որ տղամարդկանց 75% -ը սեքսի լավ տևողություն է համարում 2 րոպեն։ Այսօր այդ ցուցանիշը, մեղմ ասած, ծիծաղելի է։ 1960–ական թվականներին ֆեմինիստական շարժման և սեքսուալ հեղափոխության արդյունքում սեքսի նշանակությունը փոխվեց։ Եթե անցյալում սեքսը դիտվում էր որպես տղամարդու կարիքների բավարարման միջոց, ապա այդ պահից սկսած այն սկսեց ընկալվել որպես տղամարդու և կնոջ պահանջների բավարարման միջոց, ինչի արդյունքում էլ աճեց սեքսի տևողությունը։ Նոր Բրունսվիքի համալսարանի օժանդակությամբ անցկացված հետազոտություններում պարզվել է, որ այժմ սեքսի ցանկալի տևողությունը տատանվում է 5 – 10 րոպեների միջակայքում, իսկ 20 րոպեից ավել հարաբերությունները չափազանց անցանկալի են համարվում։ Ուշագրավ է նաև այն, որ կանայք միջինում 3 րոպե ավելի երկար հարաբերություն են ցանկանում, քան նրանց տղամարդիկ։ Որոշ, ոչ լիարժեք հետազոտություններ փաստում են, որ լավագույն տևողությունը 13 -16 րոպեն է, որը հերիք է թե՛ տղամարդու և թե՛ կնոջ լիարժեք բավարարվածության համար։ Նյութի աղբյուրը` Yelaket.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5160 | 1 | 0
Facebook