Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Խաբուսիկ ախտանշաններ. ինչպես են ուռուցքները մրսածությամբ «դիմակավորվում»

01:30, Tuesday, 29 November, 2016
Խաբուսիկ ախտանշաններ. ինչպես են ուռուցքները մրսածությամբ «դիմակավորվում»

Ձայնի խռպոտումը, կոկորդի ցավն ու այտուցը ախտանշաններ են, որոնք մարդկանց մեծ մասը զուգակցում է ձմեռային շրջանում սովորական մրսածության հետ, մինչդեռ իրականում դրանք կարող են նշանակել շատ ավելի լուրջ խնդիրներ՝ կոկորդի ուռուցքի կամ քթի խոռոչի խնդիրներ:

Ուռուցքաբան Արամ Բադալյանը նշեց՝ քանի որ ուռուցքային հիվանդությունների ախտանշանները շատ նման են մրսածության եւ սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաների ախտանշաններին, շատերը, նույնիսկ մասնագետները դրանք հաճախ են շփոթում, որի հետեւանքով հիվանդությունը բավական ուշ է ախտորոշվում, որը բացասաբար է ազդում բուժման արդյունավետության վրա: Ձայնի խռպոտությունն, օրինակ, կարող է լինել ինչպես կոկորդի ուռուցքի, այնպես էլ լարինգիտի կամ ֆարինգիտի ախտանշան: Ճիշտ այդպես՝ դժվարացած շնչառությունը կամ քթի խցանումը կարող են նշանակել քթի խոռոչի ինչպես ոչ մեծ խնդիրներ, այնպես էլ այնտեղ զարգացող ուռուցք:
    

Օտոլարինգոլոգ Արայիկ Ղարիբյանը նշեց, որ մրսածության հիվանդությունների եւ սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաների դեպքում նշված ախտանշանները սովորաբար ուղեկցվում են բարձր ջերմությամբ, իսկ գրագետ բուժումից հետո դրանք բավական արագ եւ լիովին վերանում են: Սակայն եթե այդ ախտանշանների պատճառը ուռուցքն է, դրանք մրսածության կամ սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաների դեպքում սովորաբար նշանակվող բուժումից հետո հազիվ թե վերանան: Համանման իրավիճակներում, եթե խռպոտությունը, կոկորդի ցավը եւ այլ ախտանշանները մի քանի շաբաթվա ընթացքում չեն անցնում, անհրաժեշտ է հիվանդին ավելի ուշադիր հետազոտել՝ այդ ախտանշանների իսկական պատճառը պարզելու համար:

Մասնագետների խոսքով՝ շատ կարեւոր է, որ առաջնային օղակի բժիշկները, որոնց մարդիկ սովորաբար դիմում են մրսածության եւ սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաների դեպքում, կարողանան ժամանակին որոշել՝ արդյոք ախտանշանները կապված են սովորական բորբոքմա՞ն, թե՞ ինչ-որ ավելի լուրջ հիվանդության հետ: Եթե նրանք հիվանդին ժամանակին ուղարկեն ուռուցքաբանի մոտ, եթե հիվանդությունը ժամանակին ախտորոշվի, ապա նա, այնուամենայնիվ, հաջող բուժման շատ ավելի լավ հնարավորություն կունենա:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5963 | 0 | 0
Facebook