Մի փունջ Ֆիդել Կաստրոյի լավագույն մտքերից
«Դատապարտե՛ք ինձ: Դա նշանակություն չունի: Պատմությունն ինձ արդարացնում է»: ***** «Եթե մահափորձից հետո կենդանի մնալը օլիմպիական մարզաձև լիներ, ես այդ մարզաձևից ոսկե մեդալի կարժանանայի»: ***** «Այն, ինչ ես այստեղ ասում եմ, բոլորը չեն ընդունում, բայց ես ասում եմ այն, ինչ մտածում եմ և դա անում եմ այլոց նկատմամբ հարգանքից մղված»: ***** «Թող հայրենիքը ձեզնով հպարտանա: Մի՛ վախեցեք փառալի մահից: Հայրենիքի համար մեռնելն ապրել է նշանակում»: ***** «Հաղթանակը դա համառությունն է»: ***** «Նա, ով ունակ չէ պայքարել ուրիշների համար, երբեք ի վիճակի չի լինի պայքարել իր համար»: ***** «Ես հեղափոխությունը սկսել եմ՝ ունենալով 82 զինակից: Եթե հարկ լիներ կրկնել դա, ինձ բավական կլիներ 15-ը, կամ նույնիսկ տասը: Տասը մարդ և բացարձակ հավատ: Կարևոր չէ, դուք քանիսն եք: Կարևորը հավատալն է ու հստակ ծրագիր ունենալը»: ***** «Հեղափոխությունը վարդերի անկողին չէ: Հեղափոխությունը ճակատամարտ է ապագայի և անցյալի միջև»: ***** «Մարդկությունն արդարության ծարավի է»: ***** «Գաղափարազուրկ կյանքը ոչինչ չարժե: Չկա ավելի մեծ երջանկություն, քան գաղափարների համար պայքարելը»: ***** «Ռազմիկը կարող է զոհվել, բայց նրա գաղափարներն հարատև են»: ***** «Այն, ինչ մենք արեցինք, պետք է մեզ ուսուցանի, որ անհնարին ոչինչ չկա: Չէ՞ որ այն, ինչը երեկ անհնարին էր թվում, այսօր հնարավոր դարձավ: Եվ այդ իսկ պատճառով վաղը մեզ ոչինչ անհնարին չի թվա»: ***** «Գաղափարները զենքի աջակցության կարիք չեն ունենա, եթե դրանց մարդիկ են աջակցում»: ***** «Աշխարհն հիմա շատ առանձնահատուկ փուլ է մտել, ու դեռ պետք է տեսնել, թե ինչպես է նա դրանից դուրս գալու»: ***** «Արդի համաշխարհային ոչ մի խնդիր հնարավոր չէ ուժով լուծել, չկա մի այպիսի համաշխարհային ուժ, տեխնոլոգիական ուժ, ռազմական ուժ, որը կարողանա լիակատար անվտանգություն երաշխավորել»: ***** «Հարուստ ու ծաղկուն ազգերի ամենաարդիական զենքերով լի զինանոցները կարող են հեշտությամբ ոչնչացնել կրթություն չունեցողին, հիվանդին, աղքատին ու քաղցածին, բայց դրանք չեն կարող ոչնչացնել հիվանդությունները, ընչազրկությունն ու քաղցը»: ***** «Կապիտալիզմը նողկալի է: Այն միայն պատերազմ, երեսպաշտություն ու մրցակցություն է բերում մարդկությանը»: ***** «Կապիտալիզմի համար գոյություն չունեն բարոյական արժեքներ. ամեն ինչ վաճառվում է: Կապիտալիզմի պայմաններում անհնարին է ժողովուրդ դաստիարակել. մարդիկ վերածվում են եսասերների, երբեմն էլ՝ բանդիտների»: ***** «Կապիտալիստը ևս այն համոզմանն է, թե ինքն աշխատում է, բայց նրա «աշխատանքն» ընդամենը ուրիշների աշխատանքի արդյունքները յուրացնելն է»: |