Loading...

Articles

Աշխարհին է ցույց տալիս Հայի այն տեսակը, որ բոլոր ժամանակներում համարվել է Հայի Աղբ...». Հովհաննես Հարությունյանի կալանքը երակարաձգվեց

21:06, Monday, 21 November, 2016
Աշխարհին է ցույց տալիս Հայի այն տեսակը, որ բոլոր ժամանակներում համարվել է Հայի Աղբ...». Հովհաննես Հարությունյանի կալանքը երակարաձգվեց
     Այսօր՝ 21.11.2016թ., ժամը՝ 16: 30-ին, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվեց Հովհաննես Հարությունյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ քննիչի անհիմն միջնորդությունը, որը բավարարվեց, և մերժվեցին պաշտպանի միջնորդությունները, այդ թվում՝ նաև կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը: Կալանքը երկարացվեց ևս 2ամիս ժամանակով:
    
     «Անկախ այն ամենին, ինչի արժանացել եմ հուլիսի 26-ից մինչ այսօր, ես կրկնում եմ Նժդեհի խոսքերը.
     - Իմ Հայրենիքը՝ դա Հայաստանում եղած լավագույնն է, հանուն որի արժե մեռնել ապրելու և ապրել մեռնելու համար: Մահ կամ Ազատություն, Արժանապատվություն ունեցեք և եղեք Տղամարդ, ո՛չ Մահը և ո՛չ Անազատությունը չի կարող ստիպել ինձ ետ կանգնել ՀԱՅՐԵՆԻՔՍ ԱԶԱՏ տեսնել, ազատագրելու Պարտքիցս...
     - ՀԱՅԱՍՏԱՆ, ով վտանգի ժամանակ քեզ համար մեռնել չգիտցավ և վաղն էլ պիտի չուզենա, նա ՀԱՅ չէ, Քո զավակը չէ: Գ. Նժդեհ:
     Ես եկա Հայաստան, որպեսզի պայքարեմ Արտաքին թշնամիների դեմ, սակայն տեսա ու համոզվեցի, որ թշնամին ներքին է ու դրա անունն է Թերահավատություն, 20 տարի արդեն Հայաստանը թերահավատորեն է մոտենում ամեն հարցում և որ ամենացավալին է. Աշխարհին է ցույց տալիս Հայի այն տեսակը, որ բոլոր ժամանակներում համարվել է Հայի Աղբ...»
    
     Հովհաննես Հարությունյան
    
     21.11.2016թ., ժամը՝ 18: 00
     Աղբյուրը՝ Հայարփի Սարգսյանի փաստաբանական էջ
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4525 | 0 | 0
Facebook