Loading...
Վկոնտակտե

Articles

Փաստաբան Հայարփի Սարգսյանն առաջարկում է մեկնել Ադրբեջան և անձամբ մասնակցել 14 հայ գերիների դատավարությանը

19:51, Thursday, 17 June, 2021
Փաստաբան Հայարփի Սարգսյանն առաջարկում է մեկնել Ադրբեջան և անձամբ մասնակցել 14 հայ գերիների դատավարությանը
     Փաստաբան Հայարփի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված առաջարկ է հրապարակել․
     «Հայտնում եմ Ձեզ, որ երեկ՝ 16․06․2021թ․, լրատվական կայքերից տեղեկացել եմ թշնամի երկրում մեր 14 գերեվարված հայ տղաների դատավարությունն սկսելու վերաբերյալ։ Տեղյակ եմ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այդ մասով առկա է իրավական գործընթաց, սակայն հաշվի առնելով նշված դատարանում իրավական գործընթացների երկար ժամկետները՝ գտնում եմ, որ թե՛ այդ և թե՛ քաղաքական այլ գործընթացներից զատ, անհրաժեշտ են այլ իրավական քայլեր մեր հայ տղաներին վերադարձնելու ուղղությամբ։ Խնդրում եմ տրամադրել ինձ տեղեկատվություն այն մասին, թե արդյո՞ք մեր հայ տղաների վերը նշված դատավարությանը մասնակցելու և իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով հրավիրվել է միջազգային մասնագետ՝ փաստաբան, տրամադրել տեղեկատվություն այնքանով, որքանով դա թույլատրելի է։
     Հարկ եմ համարում առաջարկել իմ պատրաստակամությունը անձամբ մասնակցել այդ դատավարությանը, անձամբ պաշտպանել մեր հայ տղաների իրավունքները՝ գտնվելով թշնամի երկրում։ Նշվածի կապակցությամբ խնդրում եմ հիշատակել արտաքին հարաբերությունների գործընթացներում, մասնավորապես, պատրաստակամությանս վերաբերյալ պետական մակարդակով տեղեկացնել միջազգային իրավասու կառույցներին, քանի որ որպես փաստաբան չունեմ որևէ հնարավորություն, իրավասություն՝ թշնամի երկրում մասնագիտական գործունեություն ծավալելու։ Եթե ՀՀ կառավարությունն իր համաձայնությունը հայտնի, պատրաստ եմ անձամբ համապատասխան գրություններ ուղարկել տարբեր միջազգային կառույցներին։»
    
    
To promote the post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
| | |
615 | 0 | 0
Facebook