Loading...

Articles

Նվիրելու էթիկա

Artur Manukyan
Spokesperson:
Artur Manukyan
03:12, Friday, 18 November, 2016
Նվիրելու էթիկա
     Բոլորս էլ սիրում ենք նվերներ ստանալ և նվիրել: Նվերը ուշադրության, հարգանքի և սիրո նշան է, ընկերական, շնորհակալական զգացումի արտահայտություն: Սակայն կարևոր է իմանալ նաև նվեր ստանալու և նվիրելու մի քանի նրբություն:
    
     1 Նվեր ընտրելիս հարկավոր է
     առաջին հերթին հաշվի առնել ստացողիծ
     նախասիրությունները: Մտերիմ մարդկանց
     նվերները կարելի է ընտրել նրանց հետ
     միասին:
    
     2 Կարիք չկա նվերը հանձնելիս շեշտել նրա
     գինը ևնկարագրել, թե որքան դժվարությամբ
     է այն ձեռք բերվել: Հարկավոր է նվերը
     մատուցել առանց գնապիտակի:
    
     3 Բոլոր նվերներն էլ ավելի
     գեղեցիկ է մատուցել
     փաթեթավերված վիճակում:
    
     4 Ծաղկեփունջը նվիրեք
     ծաղիկների գլխիկները վեր պահած:
     Ծաղիկները պետք չէ
     նվիրել ամաչելով կամ դրանք
     տոպրակի մեջ պահելով:
    
    
     5 Եթե հյուրերից մի քանիսը նույն նվերն են բերել,
     չպետք է դժգոհել, այլ պետք է
     աննկատ կերպով հեռացնել դրանք հյուրերի աչքից:
    
     6 Նվերներ ընդունելիս պետք է
     անպայման շնորհակալություն հայտնել:
    
     Եվ վերջում ամենակարևոր նախապայմանը` նվերը մատուցեք
     ի սրտե, ժպտալով, իսկ շնորհակալական խոսքերը լսեք համեստորեն:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4456 | 0 | 0
Facebook