Loading...

Articles

Նամականիշ նվիրված տպագիր առաջին հայերեն Աստվածաշնչին

Artur Manukyan
Spokesperson:
Artur Manukyan
18:43, Thursday, 17 November, 2016
Նամականիշ նվիրված տպագիր առաջին հայերեն Աստվածաշնչին

Նոյեմբերի 13-ին, Ամստերդամի Համալսարանի Հատուկ ժողովածուների սրահում մարվել է 1 նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Կրոն. Հայերեն առաջին Աստվածաշնչի 350-ամյակը` Ոսկան Երևանցու տպագրությամբ» թեմային:
    

«Հայփոստ» ՓԲԸ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նամականիշի վրա պատկերված է հայերեն լեզվով տպագրված առաջին Աստվածաշունչը, իսկ գեղաթերթիկը պատկերում է Աստվածաշնչի Ծննդոց գրքի աշխարհի ստեղծման տեսարանը:
    

Գեղաթերթիկի մարման հանդիսավոր արարողության մասնակցել են Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Հոլանդիայի խորհրդարանում քրիստոնեական կուսակցության անդամ Յոել Ֆորդեվինդը, Ամստերդամի համալսարանի խորհրդի նախագահ դոկտոր պրոֆեսոր Խիրթ Տեն Դամը, Նիդեռլանդներում Արևմտյան Եվրոպայի Հայրապետական փոխանորդ պատվիրակ Հայր Արեն Շահինյանը, Ամստերդամի Սբ. Հոգի Հայ առաքելական եկեղեցի, Սբ. Գրիգոր Նարեկացի դպրոցի տնօրեն Վահան Ավագյանը և Հայփոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3745 | 0 | 0
Facebook