Loading...

Articles

«Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿ-ն Երևանի քաղաքապետի կողմից արժանացավ պատվոգրի

00:05, Friday, 18 November, 2016
«Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿ-ն Երևանի քաղաքապետի կողմից արժանացավ պատվոգրի
     «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» -ն իր կազմավորումից ի վեր փորձել է երիտասարդության շրջանում ոչ ֆորմալ ուսուցման միջոցով ապահովել բազմակողմանի զարգացվածություն` կազմակերպելով զանազան դասընթացներ, մշակութային միջոցառումներ: Կազմակերպության գլխավոր նպատակներից մեկն էլ ժամանակի պահանջներին համապատասխան հայ քաղաքացու կերտմանը նպաստելն է: Երիտասարդ պատմագետները մշտապես իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել քաղաքում տեղի ունեցող միջոցառումներին, կամավոր կերպով ներգրավվել դրանց կազմակերպչական աշխատանքներին:
     Այս ամենի արդյունքում, «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» -ն երիտասարդության համաշխարհային և ուսանողության միջազգային օրերի առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից արժանացավ պատվոգրի` Երևան քաղաքում երիտասարդության հարցերում ունեցած ներդրման և ակտիվ գործունեության համար:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4210 | 0 | 0
Facebook